23/10/2018 20:00
ԱՄՆ-ում առաջին կիբերգործողությունն է անցկացվում ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության դեմ
ԱՄՆ-ն սկսել է առաջին գործողությունը, որը միտված է Կոնգրեսի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների վրա ազդելու՝ Ռուսաստանի իբր տեղ գտած փորձերի կանխմանը, հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով իրազեկ պաշտոնական աղբյուրներին:
Այդ գործողության իրականացմամբ զբաղվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարությունը, նշում է թերթը:
Հրամանատարության աշխատակիցները պարզում են այն ռուսաստանցիներին, որոնք, իրենց կարծիքով, զբաղվում են համացանցում ապատեղեկատվության տարածմամբ՝ ամերիկյան ընտրությունների վրա ազդելու նպատակով, և նրանց ուղերձներ են հղում՝ նախազգուշացնելով, որ ամերիկյան կողմը հետևում է իրենց գործունեությանը: Թերթի աղբյուրները չեն հայտնում, թե ինչ կերպ են հաղորդվում այդ նախազգուշացումները՝ էլեկտրոնային փոստով, ինտերնետ-չաթերում, թե մեսենջերների միջոցով: