23/10/2018 11:50
Թելման Թադևոսյանը նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից Թելման Թադևոսյանը նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:
Ըստ այդմ, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Կիրակոսյանի լիազորությունները` համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 23-ից:
Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը։