23/10/2018 15:55
Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Հունաստանի դեսպան Պետրոս Մավրոիդիսին կանչել են Թուրքիայի ԱԳՆ: Այս մասին РИА Новости-ն հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
«Այո, հաստատում ենք դեսպանին կանչելու փաստը», – ասել է գերծակալության զրուցակիցը՝ չնշելով կանչի պատճառը։
Հունաստանի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելը կայացել է թուրք-հունական հարաբերությունների սրման ֆոնին Միջերկրական ծովում ածխաջրածնային հանքավայրերի հետախուզման պատճառով։
Թուրքիայի ԱԳՆ-ն նախորդ շաբաթ հայտնել էր, որ թուրքական Barbaros Hayreddin Paşa նավը սեյսմիկ հետախուզություն է սկսել Միջերկրական ծովում Թուրքիայի մայրցամաքային շելֆում։ Anadolu գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերը խանգարել են հունական ֆրեգատին թուրքական նավին հետեւել։ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Հունաստանի դիրքորոշումը այս հարցում, որը միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավորում չունի։
Անկարան նախկինում հանդես է եկել Կիպրոսի շելֆում նավթի ու գազի հանքավայրերի հետախուզման դեմ՝ առանց կղզու թուրքական համայնքի շահերը հաշվի առնելու։