23/10/2018 20:20
Սլովակիայի վարչապետի ավտոմեքենան եղջերուի է բախվել
Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի ավտոմեքենան ճանապարհային պատահարի է ենթարկվել՝ բախվելով եղջերուի, հայտնում է Noviny պորտալը:
Նշվում է, որ վթարի հետևանքով տուժել է մեքենայի վարորդը, երկրի վարչապետը վնասվածքներ չի ստացել:
Ըստ տեղեկությունների՝ բախումը տեղի է ունեցել Պոպրադի և Մեծ Լոմնիցայի միջև ճանապարհի հատվածում:
Հստակեցվում է, որ վարորդի հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Պորտալը չի հայտնել պատահարից հետո եղջերուի վիճակի մասին: