.jpg)
23/10/2018 14:31
Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել է ընդամենը 30 պատգամավոր. նա չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով իրավաբան Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի ներկայացրած տվլայներով, քվեարկությանը մասնակցել է 53 պատգամավոր։ ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նրա օգտին կողմ քվեարկել է 30, դեմ՝ 23 պատգամավոր։