23/10/2018 20:20
Բրիտանացի գիտնականներն աշխարհի հնագույն չվնասված նավն են հայտնաբերել Սև ծովում
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մորորակի վրա ամենահին չվնասված նավը, որն ավելի քան 2400 տարի գտնվել է Սև ծովի հատակին: 23-մետրանոց հին հունական առևտրական նավն, ինչպես հոկտեմբերի 23-ին հայտնել է The Times թերթը, մեծ խորության վրա գտնվել է հեռակառավարվող ստորջրյա ապարատի միջոցով՝ Բուլղարիայի ափից 50 մղոն հեռավորության վրա:
Աջ կողին պառկած նավը՝ չվնասված կայմով, ղեկերով, թիավարների համար նստարաններով, ինչպես պնդում են The Black Sea Maritime Archaeology Project (Սև ծովի ծովային հնագիտության ծրագրի) կազմակերպության հետազոտողները, «շատ նման է այն նավին, որը պատկերված Է փորձագետներին հայտնի հին հունական սկահակի վրա, որը պահվում է Բրիտանական թանգարանում:
Նավի գերազանց պահպանվածությանը նպաստել է այն հանգամանքը, որ Սեւ ծովում 200 մետրից ցած խորություններում գործնականում թթվածին չկա: Այլ ծովերում հազվագյուտ գտածոն նման տեսքով չէր պահպանվի: