23/10/2018 20:29
Ընտանիքը 14 տարի անց պարզել է, որ իրենց հարազատին այլ վայրում են հուղարկավորել
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քեթրին Քվիկն իր տատիկի մահից 14 տարի անց պարզել է, որ իր տատիկի մարմինը թաղել են այլ գերեզմանում, հայտնում է Metro պարբերականը:
Նրա 82-ամյա տատիկը մահացել է քաղցկեղից 2003 թվականին: Քվիկն ու իր մայրը խնդրել են հուղարկավորել նրան Հարավային Ուելսի Պենարտ քաղաքի գերեզմանատանը՝ իր տատիկի ու պապիկի կողքին, որոնք զոհվել են 1930-ականներին: Նրանց գերեզմանի վրա ոչ մի նշում չի եղել, սակայն գերեզմանատան ղեկավարությունը վստահեցրել է նրանց, որ տատիկին թաղել են նրանց ուզած վայրում: Քվիկն ու իր մայրը նրանց բոլորի անուններով տապանաքարեր են տեղադրել և մշտապես այնտեղ ծաղիկներ տարել:
2016 թվականի դեկտեմբերին Քվիկն իմացել է, որ իր դեռ չծնված երեխան հազվադեպ գենետիկ հիվանդություն ունի, որի պատճառով մեծ է հավանականությունը, որ նա մահացած կծնվի, կամ ծնվելուց հետո կմահանա: