23/10/2018 16:25
Ռոբերտ Քոչարյանի որդու հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել, Aysor.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։
Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել ընդդեմ ԱրթուրՎանեցյանի՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում ու հրապարակայնորեն հերքում։