24/10/2018 20:00
Facebook-ը ներկայացրել է Messenger-ի նոր տարբերակը
Facebook սոցիալական ցանցը նախօրեին հայտարարել է, որ թողարկում է հաղորդակցությունների ակնթարթային փոխանակման իր հավելվածի` Messenger-ի, նոր տարբերակը, ասված է սոցցանցի բլոգում:
«Այսօրվանից սկսած՝ մենք թողարկում ենք Messenger-ի նոր, պարզեցված տարբերակը»,-նշվում է հաղորդագրության մեջ: Ինչպես ասվում է բլոգում, Facebook-ում պարզաբանել են, որ սոցցանցի օգտատերերի ավելի քան 70 տոկոսը Messenger-ի օգտագործման պարզությունը համարում է գլխավոր գերակայությունը, ինչի կապակցությամբ հավելվածի նոր տարբերակն ունի պարզեցված ինտերֆեյս:
Facebook-ի ստորաբաժանման փոխնախագահ Սթեն Չադնովսկու խոսքով, որը պատասխանատու Է Messenger-ի համար, հավելվածի բարեփոխված տարբերակը կդառնա այն հիմքը, որի օգնությամբ ընկերությունը կկարողանա ներդնել ավելի արագագործ և հզոր գործառույթներ: Նորացված Messenger-ում իննի փոխարեն կլինի միայն երեք ներդրուկ, ինչպես առաջ էր:
Ինչպես նշել Է Չադնովսկին, որի խոսքը մեջբերում է CNBC հեռուստաալիքը, նման պարզեցումը, նրա կարծիքով, օգտատերերին թույլ կտա հասկանալ, որ Messenger-ի օգնությամբ հավասարապես հարմար է շփվել ինչպես ընկերների հետ, այնպես էլ քննարկել բիզնեսին վերաբերող գործեր: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում յուրաքանչյուր ամիս Messenger-ի օգնությամբ ուղարկվում են մոտավորապես 10 մլրդ հաղորդագրություն: Հավելվածի ակտիվ օգտատերերի միջին թիվը կազմում է ամսական շուրջ 1,3 միլիարդ: