25/10/2018 19:30
Հայտնաբերվել է Ալցհայմերի հիվանդությունը հաղթահարելու դեղամիջոց
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գտնականներ հայտնաբերել են մի դեղամիջոց, որն ունակ է հաղթելու Ալցհայմերի հիվանդությունը: Նրանց հետազոտությունը հրապարակված է Nature Chemistry հանդեսում։ Ալցհայմերի հիվանդության գլխավոր առանձնահատկություններից մեկն, այսպես կոչված, բետա ամիլոիդի սպիտակուցի կուտակումն է ուղեղում, որը ճանաչողական խանգարումներ է առաջացնում:
Այն ստեղծում է թիթեղիկների նմանակ և ուղեղի մակերևույթին միանում եզակի սպիտակուցների հետ, ինչը հանգեցնում է բջիջների զանգվածային ոչնչացման: Գիտնականների հայտնաբերած դեղն արգելակում է այդ թիթեղիկների ամրացմանն ուղեղի բջիջներին և, համապատասխանաբար, կանխում է դրանց ոչնչացումը: Համապատասխան նյութը գտնելու համար գիտնականներն ուսումնասիրել է ավելի քան 32 հազար զանազան դեղամիջոց, որոնցից ամենախոստումնալիցը եղել է ALI6 դեղը:
Այդ միջոցը գիտնականները փորձարկել են մկների վրա: Թեստերի ընթացքում պատրաստուկը գրեթե լիովին կանխել է բջնջների՝ բետա-ամիլոիդի հարուցած ոչնչացումը: Բացի դրանից, գիտնականների խոսքով՝ ALI6-ն ունի երկու կարևոր առանձնահատկություն: Մասնավորապես, այն թունավոր չէ մարդու համար, նաև ունակ է արյունահոսքից անցնելու ուղեղ, ինչն այն դեղերի կարևորագույն հատկություններից մեկն է, որոնք կոչված են պայքարելու Ալցհայմերի հիվանդության դեմ: Գիտնականներն ընդգծում են, որ դեղամիջոցի արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ է մի շարք թեստեր անցկացնել կենդանիների մասնակցությամբ, նախքան այն մարդկանց վրա փորձարկելը: