30/10/2018 19:29
Զամբիայում 1,13 կգ կշռով զմրուխտ են գտել
Զամբիայի հյուսիսում Կանեմ հանքակտրվածքում հանքափորները հազվագյուտ չափերով զմրուխտ են հայտնաբերել: Բնակտորի քաշը 5655 կարատ է կամ 1,13 կգ, հայտնում է ТАСС-ըч հղում անելով BBC-ին:
Զմրուխտը անուն է ստացել՝ «Ինկալամու» (Առյուծ ): Այն «չտեսնված թափանցիկ կանաչ և ոսկեգույն երանգների հինալաի հավասարակշռություն ունի», նշվում է Kagem Mining Ltd հանքաարդյունաբերական ընկերության մամուլի հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ բնակտորն այս տարվա նոյեմբերին Սինգապուրում աճուրդի կհանվի: «Բարձրորակ զամբիական զմրուխտները զարմանալի մեծ պահանջարկ ունեն խոշոր ոսկերչական ապրանքանիշների կողմից, հատկապես Եվրոպայում, - նշում է ընկերությունը,-նրանք գնահատում են նրանց վառ երանգավորումը և յուրահատուկ թափանցիկությունը»:
Չի բացառվում է, որ վաճառքից առաջ բնակտորը մի քանի մասի կբաժանվի: