31/10/2018 14:17
Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձանագրություն է ստորագրել:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել Հայաստանի hանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել: