01/11/2018 18:37
Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի օգնական
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի օգնական, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հրաչյա Թաշչյանը մինչ այս զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, այնուհետև դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում:
ՀՀ վարչապետի արդեն նախկին օգնական Վարուժան Ներսեսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: