02/11/2018 10:06
ԱԺ-ում Ռուզաննա Մուրադյանին կփոխարինի Նաիրա Կարապետյանը
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորական մանդատից հրաժարված Ռուզաննա Մուրադյանի մանդատը տրվում է Նաիրա Կարապետյանին, այս մասին ԿԸՀ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հիշեցնենք՝ հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դադարած էր համարել Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել: