05/11/2018 10:36
Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբանի» 21 զինյալ
Աֆղանստանի Ջաուզջան նահանգում ոչնչացվել է «Թալիբան» (Ռուսաստանում արգելված) արմատական շարժման 21 զինյալ, ներառյալ կազմակերպության դաշտային հրամանատարին: Այս մասին հայտնում է «Սինհուան»՝ հղում անելով փոխնահանգապետ Աբդուլ Ռահման Մահմուդին:
Նրա խոսքերով, ոչնչացվել է դաշտային հրամանատար մուլլա Հաքիարը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «թալիբները» Աֆղանստանում կառավարական բազա են գրավել: