Ամուսինս հայ է, ավելին՝ հայաստանցի. Էմմիի հիշողություններն ու խոստովանություննները

06/11/2018 19:00

Ամուսինս հայ է, ավելին՝ հայաստանցի. Էմմիի հիշողություններն ու խոստովանություննները


Օրերս Հայաստանում էր վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էմմին: Երգչուհու՝ Հայաստան այցելության հիմնական պատճառը մայրիկի՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էր:

Aysor.am-ը Էմմիի հետ զրուցել է ոչ միայն Հայաստան այցելության, այլև՝ գործունեության, ընտանիքի, երկու փոքրիկների ու ամուսնու մասին:

Ես ինձ հաստատ չէի ների, եթե…

Թեկուզ մայրս շուրջ 4 ամիս է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես գիտեի, որ նրա ընկերները, մտերիմներն իր ծննդյան օրը հիշելու են: Ես ինձ հաստատ չէի ների, եթե ինքս այդ օրերին այստեղ չլինեի: Նաև, ես մայրիկիս երազանքներից մեկն իրականացրեցի: Ճիշտ է, սովորաբար իմ ծնողներն են իմ երազանքներն իրականացրել, բայց հիմա արդեն իմ հերթն է: Նույնիսկ, եթե չիրականացնեմ, ապա գոնե պարտավոր եմ պահպանել այն, ինչ իրենք ստեղծել են:

Նվերը՝ մայրիկի հիշատակին

Այս տարի մայրիկիս ծննդյան կապակցությամբ «Դո ռե մի» դպրոցի համար, որի ղեկավարն արդեն ես եմ, ԱՄՆ-ից վոկալի պրոֆեսիոնալ ուսուցիչ եմ հրավիրել: Մեր դպրոցում երեխաները ոչ միայն կսովորեն բեմական խոսք ու վոկալ, այլև կտիրապետեն երաժշտական տարբեր գործիքների: Տնային աշխատանքները միայնակ կատարելու հարցում դժվարություններ ունեցող երեխաների համար էլ ունենք դասապատրաստման ժամեր, որոնց ընթացքում ռուսերենի, անգլերենի և հայերենի հրաշալի մասնագետներ կպարապեն երեխաների հետ: Այսկերպ, մայրիկների հոգսը մի քիչ թեթևացրել ենք, երեխաներն էլ չեն մտածի, որ վոկալի դասերից հետո իրենց տնային աշխատանքները չեն հասցնելու: Ինչ վերաբերում է հեռվից դպրոցի կառավարմանը, ապա դա խնդիր չի: Այսօր աշխարհում մարդիկ հսկա ընկերություններ են կառավարում՝ գտնվելով այլ երկրներում: Ես էլ ունեմ իմ վստահելի մարդը մեր դպրոցում. գործադիր տնօրենն է, ով մայրիկիս դպրոցն անցած անձնավորություն է ու գիտի, թե մեր ընտանիքի համար «Դո ռե մի»-ն որքան կարևոր է: Ի դեպ, նա մորեղբորս աղջիկն է, ու ամեն ինչ կանի, որ իր հորաքրոջ ազգանունը բարձր պահի: Չէ՞ որ, ի տարբերություն ինձ, հենց ինքն է կրում մայրիկիս ազգանունը (ժպտում է՝ հեղ.):

Խաբում, ինչ-որ բան էի հորինում, որպեսզի տանից դուրս գան

Ծնողներս առհասարակ չեն սիրել իրենց ծնունդները մեծ նշել, իրենք իրենց նկատմամբ ավելի զուսպ են եղել, ի հակադրություն նրա, որ ինձ համար պատրաստ էին ամեն ինչի: Սովորաբար, ես եմ իրենց ծնունդները կազմակերպել, ու միշտ անակնկալներ եմ արել: Խաբում, ինչ-որ բան էի հորինում, որպեսզի տանից դուրս գան՝ հայտնվելով այնտեղ, որտեղ կազմակերպել եմ իրենց տոնը: Գուցե տարիների ընթացքում արդեն հասկացել էին, որ այդ օրերին անակնկալ եմ անելու, բայց միևնույն է՝ ամեն անգամ ուրախանում էին՝ ինչպես առաջին անգամ:

Իմացիր, որ չպետք է նույնկերպ պատասխանես, քանի որ դու այլ ես

Մեր ընտանիքում միշտ երեքս ենք եղել՝ հայրս, մայրս, ես: Միմյանց հետ շատ կապված էիք, կիսվում էինք ամեն ինչի մասին, քննարկում ցանկացած թեմա: Նման մտերմություն հազվադեպ է պատահում: Գիտեք, չեմ կարող որևէ խորհուրդ առանձնացնել, քանի որ երբեք չեն նստել ու ասել՝ այսինչ բանն այսկերպ արա: Դա դասախոսության նման չի եղել: Ուղղակի մեր անընդհատ խոսակցությունների մեջ ամեն ինչ ուսուցողական էր ինձ համար: Միակ բանը, որ ծնողս ինձ միշտ ասում էր, այս էր՝ աշխարհում ով էլ քեզ ինչ ասի, վիրավորվիր, իմացիր, որ չպետք է նույնկերպ պատասխանես, քանի որ դու այլ ես:

Ինչպե՞ս է կարողանում չչարանալ, այդ մարդկանց ներել ու ընդունել

Իմ ու մայրիկիս զրույցները մեծամասամբ կապված էին երաժշտության հետ: Իր վերջին աշխատանքներից մեկը մանկական «Եվրատեսիլ»-ի շրջանակներում մի երեխայի հետ էր, ով պետք է մասնակցեր նախընտրական փուլին: Անընդհատ ռիթմի մեջ էր, մտածում էր՝ ինքը պետք է բեմադրի, կազմակերպի և այլն: Մինչև իր կյանքի վերջին վայրկյանը երաժշտության մեջ է եղել, աշխատել իր սաների համար… Գիտեք, մարդն էգոիստ է ծնվում, բայց այս կինը զարմանալիորեն երբևիցե ջանք չի խնայել հանուն ուրիշի: Ապրել է այլ երեխաներին ուրախացնելու ու նրանց երազանքներն իրականացնելու համար: Իրեն թիկունքից շատերն էին հարվածում, ու ես միշտ հարցնում էի՝ ինչպե՞ս է կարողանում չչարանալ, այդ մարդկանց ներել ու ընդունել: Նա միշտ ասում էր, որ հայրս իրեն սովորեցրել է ընկերներին, հարազատներին ընդունել այնպիսին, ինչպիսին կան:

Ծնողների բացասական սովորույթները, որոնց հետ դուստրը մշտապես պայքարի մեջ էր

Օրինակ՝ ծխելը իմ ու ծնողներիս «պատերազմի» հավետ թեման է եղել: Ծնողներս, նրանց ընկերները, մտերիմները ծխել են ու ծխում են՝ անկախ առողջապահության նախարարության բազմաթիվ զգուշացումների: Չէ՞ որ ծխախոտը կարող է մահվան, թեկուզ չնչին, բայց պատճառ դառնալ:

Կյանքը փոխվել է

Ծնողներիս բացակայությունից կյանքը շատ է փոխվել: Թեև ինձ տեսնելիս բոլորն էլ միշտ գրկում են, համբուրում, ասում, որ գիտեն, թե ինչ ուժեղ մարդ եմ ես, բայց դա ոչինչ չի փոխում: Հասկանում եմ՝ մարդիկ ինձ բարին են ցանկանում, փորձում են սփոփել, բայց հավատացեք՝ նման իրավիճակներում ուժեղ լինել-չլինելն ընդհանրապես կապ չունի, այն ոչնչով չի օգնում: Մարդը ռոբոտ չի, մենք ունենք սիրտ, զգացմունքեր, հիշողություն: Անհնար է այնքան ուժ ունենաս, որ դրա միջոցով թեթև տանես ծնողի կորուստը:

Դանին շատ էր սիրում մայրիկիս պատրաստած կոտլետները

Ափսոսում եմ, որ կրտսեր որդիս շատ փոքր էր ու դժվար թե որևէ բան հիշի մայրիկիցս, բայց այ ավագ որդիս՝ Դանին, հաճախ է հիշում տատիկին: Օրինակ, տանը գտնելով մամայիս օծանելիքն, անմիջապես վերցնում ու ասում է՝ տատայինն է, արի գնանք տատայի մոտ: Հեռախոսիս մեջ նայում է նկարներն ու ասում՝ տատան շա՜տ սիրուն ա, արի գնանք իր մոտ: Դանին շատ էր սիրում մայրիկիս պատրաստած կոտլետները, ինձ միշտ ասում է՝ տատայի ճաշիկ սարքի (ժպտում է՝ հեղ.)… Չգիտեմ՝ հետագայում կհիշի տատիկին, թե ոչ, բայց հիմա հիշողության մեջ շատ բաներ կան, որն արտահայտում է:

Մեր տունն ու ծնողներիս անձնական իրերը մշտապես իրենց տեղում են

Երևանի իմ տունն իմ հայրն ու մայրն է, այն հավերժ կմնա իմ ամենակարևոր անկյունը Հայաստանի մայրաքաղաքում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ես ինչքան եմ սիրում Երևանը, չեմ պատկերացնում ինձ առանց այս քաղաքի: Ի վերջո, սա իմ պատմությունն է, իմ կենսագրության կարևոր հատվածը:

Փոքրիկիս վստահել եմ ամուսնուս ընտանիքին

Երևան մեծ տղայիս հետ եմ եկել, փոքրը պապայի մոտ է, նրան վստահել եմ հայրիկին, տատիկին, պապիկին ու հորեղբորը (ծիծաղում է՝ հեղ.):

Ամուսինս հայ է, ավելին՝ հայաստանցի…

Մեր ընտանիքում, բնականաբար, հայերեն ենք խոսում: Բայց տղաներս դաստիարակվում են նաև ռուսական միջավայրում. երբ Հայաստանում ենք լինում, մեր ընտանիքի շատ մտերիմ ընկերուհի, ով ռուսերենի ուսուցչուհի է, հաճախ է փոքրիկներիս հետ զբոսանքի գնում: Նրանց հետ ռուսերեն է խոսում, որպեսզի այդ լեզվին ևս տիրապետեն: Անգլերենն արդեն դպրոցը կսովորեցնի, մեկտեղ՝ ևս մեկ լեզու իրենց ընտրությամբ դպրոցում կսովորեն: 

Ամուսինս հեռու լինելով այս բնագավառից՝ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում

Ոմանց թվում է, թե սա սնահավատություն է: Բայց ես մեծացել եմ քրիստոնյա ընտանիքում, որտեղ հավատքը միշտ մեծ դեր է ունեցել: Երբեք չեմ հավատացել սնահավատությանը, աչքին ու նման այլ բաներին: Նավսին, թուղթուգրին ու այդ կարգի բաներին հավատալն ինձ համար աննորմալ երևույթներ են: Իմ ընտանիքի լուսանկարները չհրապարակելու միակ պատճառն այն է, որ ամուսինս հեռու լինելով այս բնագավառից՝ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Ես էլ հարգում եմ նրա որոշումը…

Նա երբեք արգելք չի հանդիսանում իմ բեմական գործունեությանը

Իմ երկու հղիությունների ժամանակ էլ բեմ եմ բարձրացել, երբեք որևէ խոչընդոտ չի առաջացրել: Ներկայիս որոշակի պասիվությունը պայմանավորված է իմ ընտրությամբ, ես ուզում եմ տեսնել իմ երեխաների ցանկացած առաջին քայլը՝ լինի խոսելու, քայլելու, թե մեկ այլ պարագայում: Հիմա, երբ երկուսն էլ արդեն դպրոց են գնում, սկսել եմ իմ մասնագիտությանն ուշադրություն դարձնել: Կվերադառնամ իմ աշխատանքին…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում 18/04/2024 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են 18/04/2024 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել 18/04/2024 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 18/04/2024 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ 18/04/2024 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) 18/04/2024 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը 18/04/2024 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի 18/04/2024 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան 18/04/2024 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը 18/04/2024 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր 18/04/2024 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ 18/04/2024 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում 18/04/2024 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ

Տվյալ բաժնի վերջին նյութերը