06/11/2018 12:01
Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի. Օսիպյան (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Հաշվի առնելով որոշակի ռիսկերը՝ նման ֆորում Հայաստանում չի անցկացվի», - հայտրարաեց Օսիպյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անդրադարձ կատարեց վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն արտահայտեցին հնարավոր ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ` ընդգծելով, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին: