Ամուսինս հայ է, ավելին՝ հայաստանցի. Էմմիի հիշողություններն ու խոստովանություննները

06/11/2018 19:00

Ամուսինս հայ է, ավելին՝ հայաստանցի. Էմմիի հիշողություններն ու խոստովանություննները


Օրերս Հայաստանում էր վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էմմին: Երգչուհու՝ Հայաստան այցելության հիմնական պատճառը մայրիկի՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էր:

Aysor.am-ը Էմմիի հետ զրուցել է ոչ միայն Հայաստան այցելության, այլև՝ գործունեության, ընտանիքի, երկու փոքրիկների ու ամուսնու մասին:

Ես ինձ հաստատ չէի ների, եթե…

Թեկուզ մայրս շուրջ 4 ամիս է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես գիտեի, որ նրա ընկերները, մտերիմներն իր ծննդյան օրը հիշելու են: Ես ինձ հաստատ չէի ների, եթե ինքս այդ օրերին այստեղ չլինեի: Նաև, ես մայրիկիս երազանքներից մեկն իրականացրեցի: Ճիշտ է, սովորաբար իմ ծնողներն են իմ երազանքներն իրականացրել, բայց հիմա արդեն իմ հերթն է: Նույնիսկ, եթե չիրականացնեմ, ապա գոնե պարտավոր եմ պահպանել այն, ինչ իրենք ստեղծել են:

Նվերը՝ մայրիկի հիշատակին

Այս տարի մայրիկիս ծննդյան կապակցությամբ «Դո ռե մի» դպրոցի համար, որի ղեկավարն արդեն ես եմ, ԱՄՆ-ից վոկալի պրոֆեսիոնալ ուսուցիչ եմ հրավիրել: Մեր դպրոցում երեխաները ոչ միայն կսովորեն բեմական խոսք ու վոկալ, այլև կտիրապետեն երաժշտական տարբեր գործիքների: Տնային աշխատանքները միայնակ կատարելու հարցում դժվարություններ ունեցող երեխաների համար էլ ունենք դասապատրաստման ժամեր, որոնց ընթացքում ռուսերենի, անգլերենի և հայերենի հրաշալի մասնագետներ կպարապեն երեխաների հետ: Այսկերպ, մայրիկների հոգսը մի քիչ թեթևացրել ենք, երեխաներն էլ չեն մտածի, որ վոկալի դասերից հետո իրենց տնային աշխատանքները չեն հասցնելու: Ինչ վերաբերում է հեռվից դպրոցի կառավարմանը, ապա դա խնդիր չի: Այսօր աշխարհում մարդիկ հսկա ընկերություններ են կառավարում՝ գտնվելով այլ երկրներում: Ես էլ ունեմ իմ վստահելի մարդը մեր դպրոցում. գործադիր տնօրենն է, ով մայրիկիս դպրոցն անցած անձնավորություն է ու գիտի, թե մեր ընտանիքի համար «Դո ռե մի»-ն որքան կարևոր է: Ի դեպ, նա մորեղբորս աղջիկն է, ու ամեն ինչ կանի, որ իր հորաքրոջ ազգանունը բարձր պահի: Չէ՞ որ, ի տարբերություն ինձ, հենց ինքն է կրում մայրիկիս ազգանունը (ժպտում է՝ հեղ.):

Խաբում, ինչ-որ բան էի հորինում, որպեսզի տանից դուրս գան

Ծնողներս առհասարակ չեն սիրել իրենց ծնունդները մեծ նշել, իրենք իրենց նկատմամբ ավելի զուսպ են եղել, ի հակադրություն նրա, որ ինձ համար պատրաստ էին ամեն ինչի: Սովորաբար, ես եմ իրենց ծնունդները կազմակերպել, ու միշտ անակնկալներ եմ արել: Խաբում, ինչ-որ բան էի հորինում, որպեսզի տանից դուրս գան՝ հայտնվելով այնտեղ, որտեղ կազմակերպել եմ իրենց տոնը: Գուցե տարիների ընթացքում արդեն հասկացել էին, որ այդ օրերին անակնկալ եմ անելու, բայց միևնույն է՝ ամեն անգամ ուրախանում էին՝ ինչպես առաջին անգամ:

Իմացիր, որ չպետք է նույնկերպ պատասխանես, քանի որ դու այլ ես

Մեր ընտանիքում միշտ երեքս ենք եղել՝ հայրս, մայրս, ես: Միմյանց հետ շատ կապված էիք, կիսվում էինք ամեն ինչի մասին, քննարկում ցանկացած թեմա: Նման մտերմություն հազվադեպ է պատահում: Գիտեք, չեմ կարող որևէ խորհուրդ առանձնացնել, քանի որ երբեք չեն նստել ու ասել՝ այսինչ բանն այսկերպ արա: Դա դասախոսության նման չի եղել: Ուղղակի մեր անընդհատ խոսակցությունների մեջ ամեն ինչ ուսուցողական էր ինձ համար: Միակ բանը, որ ծնողս ինձ միշտ ասում էր, այս էր՝ աշխարհում ով էլ քեզ ինչ ասի, վիրավորվիր, իմացիր, որ չպետք է նույնկերպ պատասխանես, քանի որ դու այլ ես:

Ինչպե՞ս է կարողանում չչարանալ, այդ մարդկանց ներել ու ընդունել

Իմ ու մայրիկիս զրույցները մեծամասամբ կապված էին երաժշտության հետ: Իր վերջին աշխատանքներից մեկը մանկական «Եվրատեսիլ»-ի շրջանակներում մի երեխայի հետ էր, ով պետք է մասնակցեր նախընտրական փուլին: Անընդհատ ռիթմի մեջ էր, մտածում էր՝ ինքը պետք է բեմադրի, կազմակերպի և այլն: Մինչև իր կյանքի վերջին վայրկյանը երաժշտության մեջ է եղել, աշխատել իր սաների համար… Գիտեք, մարդն էգոիստ է ծնվում, բայց այս կինը զարմանալիորեն երբևիցե ջանք չի խնայել հանուն ուրիշի: Ապրել է այլ երեխաներին ուրախացնելու ու նրանց երազանքներն իրականացնելու համար: Իրեն թիկունքից շատերն էին հարվածում, ու ես միշտ հարցնում էի՝ ինչպե՞ս է կարողանում չչարանալ, այդ մարդկանց ներել ու ընդունել: Նա միշտ ասում էր, որ հայրս իրեն սովորեցրել է ընկերներին, հարազատներին ընդունել այնպիսին, ինչպիսին կան:

Ծնողների բացասական սովորույթները, որոնց հետ դուստրը մշտապես պայքարի մեջ էր

Օրինակ՝ ծխելը իմ ու ծնողներիս «պատերազմի» հավետ թեման է եղել: Ծնողներս, նրանց ընկերները, մտերիմները ծխել են ու ծխում են՝ անկախ առողջապահության նախարարության բազմաթիվ զգուշացումների: Չէ՞ որ ծխախոտը կարող է մահվան, թեկուզ չնչին, բայց պատճառ դառնալ:

Կյանքը փոխվել է

Ծնողներիս բացակայությունից կյանքը շատ է փոխվել: Թեև ինձ տեսնելիս բոլորն էլ միշտ գրկում են, համբուրում, ասում, որ գիտեն, թե ինչ ուժեղ մարդ եմ ես, բայց դա ոչինչ չի փոխում: Հասկանում եմ՝ մարդիկ ինձ բարին են ցանկանում, փորձում են սփոփել, բայց հավատացեք՝ նման իրավիճակներում ուժեղ լինել-չլինելն ընդհանրապես կապ չունի, այն ոչնչով չի օգնում: Մարդը ռոբոտ չի, մենք ունենք սիրտ, զգացմունքեր, հիշողություն: Անհնար է այնքան ուժ ունենաս, որ դրա միջոցով թեթև տանես ծնողի կորուստը:

Դանին շատ էր սիրում մայրիկիս պատրաստած կոտլետները

Ափսոսում եմ, որ կրտսեր որդիս շատ փոքր էր ու դժվար թե որևէ բան հիշի մայրիկիցս, բայց այ ավագ որդիս՝ Դանին, հաճախ է հիշում տատիկին: Օրինակ, տանը գտնելով մամայիս օծանելիքն, անմիջապես վերցնում ու ասում է՝ տատայինն է, արի գնանք տատայի մոտ: Հեռախոսիս մեջ նայում է նկարներն ու ասում՝ տատան շա՜տ սիրուն ա, արի գնանք իր մոտ: Դանին շատ էր սիրում մայրիկիս պատրաստած կոտլետները, ինձ միշտ ասում է՝ տատայի ճաշիկ սարքի (ժպտում է՝ հեղ.)… Չգիտեմ՝ հետագայում կհիշի տատիկին, թե ոչ, բայց հիմա հիշողության մեջ շատ բաներ կան, որն արտահայտում է:

Մեր տունն ու ծնողներիս անձնական իրերը մշտապես իրենց տեղում են

Երևանի իմ տունն իմ հայրն ու մայրն է, այն հավերժ կմնա իմ ամենակարևոր անկյունը Հայաստանի մայրաքաղաքում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ես ինչքան եմ սիրում Երևանը, չեմ պատկերացնում ինձ առանց այս քաղաքի: Ի վերջո, սա իմ պատմությունն է, իմ կենսագրության կարևոր հատվածը:

Փոքրիկիս վստահել եմ ամուսնուս ընտանիքին

Երևան մեծ տղայիս հետ եմ եկել, փոքրը պապայի մոտ է, նրան վստահել եմ հայրիկին, տատիկին, պապիկին ու հորեղբորը (ծիծաղում է՝ հեղ.):

Ամուսինս հայ է, ավելին՝ հայաստանցի…

Մեր ընտանիքում, բնականաբար, հայերեն ենք խոսում: Բայց տղաներս դաստիարակվում են նաև ռուսական միջավայրում. երբ Հայաստանում ենք լինում, մեր ընտանիքի շատ մտերիմ ընկերուհի, ով ռուսերենի ուսուցչուհի է, հաճախ է փոքրիկներիս հետ զբոսանքի գնում: Նրանց հետ ռուսերեն է խոսում, որպեսզի այդ լեզվին ևս տիրապետեն: Անգլերենն արդեն դպրոցը կսովորեցնի, մեկտեղ՝ ևս մեկ լեզու իրենց ընտրությամբ դպրոցում կսովորեն: 

Ամուսինս հեռու լինելով այս բնագավառից՝ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում

Ոմանց թվում է, թե սա սնահավատություն է: Բայց ես մեծացել եմ քրիստոնյա ընտանիքում, որտեղ հավատքը միշտ մեծ դեր է ունեցել: Երբեք չեմ հավատացել սնահավատությանը, աչքին ու նման այլ բաներին: Նավսին, թուղթուգրին ու այդ կարգի բաներին հավատալն ինձ համար աննորմալ երևույթներ են: Իմ ընտանիքի լուսանկարները չհրապարակելու միակ պատճառն այն է, որ ամուսինս հեռու լինելով այս բնագավառից՝ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Ես էլ հարգում եմ նրա որոշումը…

Նա երբեք արգելք չի հանդիսանում իմ բեմական գործունեությանը

Իմ երկու հղիությունների ժամանակ էլ բեմ եմ բարձրացել, երբեք որևէ խոչընդոտ չի առաջացրել: Ներկայիս որոշակի պասիվությունը պայմանավորված է իմ ընտրությամբ, ես ուզում եմ տեսնել իմ երեխաների ցանկացած առաջին քայլը՝ լինի խոսելու, քայլելու, թե մեկ այլ պարագայում: Հիմա, երբ երկուսն էլ արդեն դպրոց են գնում, սկսել եմ իմ մասնագիտությանն ուշադրություն դարձնել: Կվերադառնամ իմ աշխատանքին…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Այսօր, 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Այսօր, 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Այսօր, 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը Այսօր, 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան Այսօր, 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է Այսօր, 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից Այսօր, 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան