08/11/2018 19:14
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը. Պատրուշև
Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում չի կայացվել, հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում գագաթնաժողովին չի կայացվել։ Գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը», - ասել է Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում կկայացվի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ-Պետերբուրգում։