08/11/2018 10:50
Տաջիկստանի հյուսիսում գտնվող բանտում տեղի ունեցած խռովության հետևանքով 13 մարդ է սպանվել
Տաջիկստանի Խոջանդե քաղաքում խիստ ռեժիմի պահպանման քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած խռովության հետևանքով 13 մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:
«Խուջանդեում խիստ ռեժիմի պահպանման քրեակատարողական խռովության հետևանքով 13 մարդ է մահացել», - հայտնում է է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ պատիժ կրողներից մեկը, որը, ինչպես նշվել է, ԻՊ-ի անդամ է (Ռուսաստանում արգելված), կարողացել է զինաթափել ուղղիչ հիմնարկի պահակին:
Այնուհետև հարձակվողը կրակ է բացել է պահակախմբի անդամների և անվտանգության այլ աշխատակիցների ուղղությամբ: