08/11/2018 13:26
Մեքսիկայում 12 ավտոմեքենա է բախվել, կա տասնյակ տուժած
Մեքսիկայում 12 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 7 մարդ, տուժել՝ 30-ը: Այս մասին հայտնում է Impacto-ն:
Ըստ առկա տեղեկության՝ միջադեպը տեղի է ունեցել Մեխիկո-Տոլուկա ավտոճանապարհին՝ Մեխիկոյից ոչ հեռու: Բեռնատար ավտոմեքենան առանց արգելակելու ճզմել է այլ փոխադրամիջոցները:
Նշվում է, որ արտակարգ ծառայությունների աշխատակիցներին դեռ չի հաջողվել բոլոր տուժածներին մեքենաներից դուրս բերել: Այս պահին ճանապարհը փակ է: