09/11/2018 12:20
ԱՄՆ-ում ձերբակալել են CNN-ի անձնակազմին հաշվեհարդարով սպառնացող տղամարդուն
ԱՄՆ-ում իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, ով հեռախոսով սպառնում էր հաշվեհարդար տեսնել CNN- ի հեռուստաընկերության աշխատակիցներից: Այս մասին հաղորդում է MediaIte- ն:
Հաղորդվում է, որ ձերբակալված Բենջամին Քրեյգ Մեթյուսը կասկածվում է Ջորջիայում հեռուստաընկերության շտաբ-բնակարան մոտ 40 զանգ կատարելու համար, որի ընթացքում նա վախեցրել է լրատվամիջոցների աշխատակիցներին և սպառնացել նրանց մարմնական վնասվածքներով, նաև կյանքից զրկել:
Մեթյուսը հատուկ ուշադրություն է սևեռել հեռուստահաղորդավար Դոն Լեմոնին, ում ամենից շատ է սպառնացել: