10/11/2018 17:30
American Express-ը Չինաստանում աշխատելու թույլտվություն է ստացել
Չինաստանի իշխանությունները նախնական թույլտվություն են տվել ամերիկյան American Express ֆինանսական ընկերությանը` քարտերով վճարումների սպասարկման վերաբերյալ, հայտնում է Reuters- ը:
Այսպիսով, American Express- ը դարձել է ամերիկյան առաջին վճարային համակարգը, որը մտել է չինական շուկա, որտեղ, ըստ Global Data հետազոտական ընկերության գնահատմամբ, մինչև 2020 թվականը շրջանառության մեջ կլինի 9 միլիարդ քարտ:
Խոշոր այլ վճարային համակարգերը՝ Visa-ն և MasterCard-ը, որոնք հայտ են ներկայացրել Չինաստանում աշխատելու արտոնագիր ստանալու համար, դեռ թույլտվություն չեն ստացել: