10/11/2018 14:51
Առողջապահության համակարգի մարտահրավերները. մասնագետները քննարկում են ոլորտը (Տեսանյութ)
Այսօր աջողջապահության ոլորտի մասնագետների, երիտասարդ բժիշկների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի առողջապահության ոլորտի մարտահրավերների վերաբերյալ։
Այն կազմակերպվել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ կողմից։
Քննարկման մասնակից բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանի խոսքով՝ ի թիվս այլ խնդիրների, կարևորագույններից մեկն այն է, որ այսօր Առողջապահության նախարարությունը չունի ծրագիր:
«Ցավալի է, բայց չկա այդպիսի ծրագիր։ Ժամանակավոր կառավարությունը պետք է ունենար առողջապահական ծրագիր, որտեղ գոնե նշված կլինեին հիմնական առաջնահրեթ խնդիրները, որոնք պետք է լուծել, մինչև ընտրություններից հետո հիմնական կառավարության ձևավորումը», - ասաց Գարիկ Աղաբեկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։