10/11/2018 16:47
Շվեյցարիայում վաճառքի են դրել 50 միլիոն դոլար արժեքով վարդագույն ադամանդ (Տեսանյութ)
Շվեյցարիայում աճուրդի տունը վաճառքի է հանել հազվադեպ հանդիպող ադամանդ: Թանկարժեք քարն անվանում են «Վարդագույն ժառանգություն»: Այն իր դասում ամենախոշորն է, որը երբևէ աճուրդի է դրվել:
Christie’s աճուրդի տան պատմության մեջ 250 տարում վաճառվել է ընդամենը վարդագույն 4 ադամանդ, ամենախոշորը եղել է 10 կարատանոց, իսկ այս քարն ունի 19 կարատ քաշ: Հաղորդվում է, որ ադամանդը կվաճառվի մոտ 50 միլիոն դոլարով: