11/11/2018 19:53
Վիգեն Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ընտրվել է կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ այսօրվա խորհրդի նիստում կուսակցությունը պետք է որոշեր՝ մասնակցելու է արդյոք առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին ու եթե այո, ի՞նչ ձևաչափով։