11/11/2018 13:59
Ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց 2018 թ. առաջնության հաղթող է դարձել IDF վարպետ Նշան Ալավերդյանը
Երևանի մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում տեղի ունեցավ ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց 2018 թ. առաջնությունը (արագ շաշկու 7+3):
Մասնակցել են Հայաստանի ուժեղագույն շաշկիստները՝ 18 մասնակից, որոնցից 6-ը մարզերից: Գեղարքունիկի մարզը այս ստուգատեսին ներկայացել էր 4 մասնակցով, մեկական ներկայացուցիչ կար Տավուշից և Սյունիքից:
Մրցույթը անցավ բավական լարված և թեժ պայքարում, շվեցարական մրցակարգով՝ 6 մրցափուլով: 11 միավորով առաջին տեղը զբաղեցրեց գործող չեմպիոն IDF վարպետ Նշան Ալավերդյանը, որն այս տարի դարձել էր նաև Հայսատանի կայծակնային շաշկու չեմպիոն և «Հայաստան 2018» միջազգային մրցույթի բրոնզե մեդալակիր:
9 միավորով 2-րդ տեղը գրավեց ՀՀ շաշկու ֆեդերացիայի նախագահ՝ Ալբերտ Պողոսյանը: Լարված էր պայքարը բրոնզե մեդալի համար:
3 մարզիկ՝ Դավիթ Պողոսյանը , Վանիկ Մանուկյանը և Գեղարքունիկի ներկայացուցիչը՝ Արարատ Ասատրյանը, հավաքեցին 8-ական միավոր և միմյանց մեջ անցկացրեցին լրացուցիչ խաղեր՝ որոշելու բրոնզե մեդալակրին:
3-րդ տեղը զբաղեցրեց սպորտի վարպետ Դավիթ Պողոսյանը, 4-րդ հորիզոնականը՝ Վանիկ Մանուկյանը, որը հաճելիորեն զարմացրեց գրագետ խաղով, իսկ 5-րդ հորիզանականը զբաղեցրեց Արարատ Ասատրյանը: