11/11/2018 19:55
ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններին. Վիգեն Սարգսյան
Որոշումը կայացված է, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը։
«Մենք քննարկել ենք մի շարք կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որն ամրագրում է ՀՀԿ-ի մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին, գործող կառավարության արձանագրած արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում ենք մեր տեսակետից, տրված է երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեր գնահատականը», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց, որ փաստաթուղթը տեղադրված է նաև կուսակցության կայքում։