11/11/2018 20:13
ՀՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը. Սերժ Սարգսյանն ընտրություններին չի մասնակցի
ՀՀԿ ցուցակն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգլխավորի Վիգեն Սարգսյանը, այս մասին նա ասաց լրագրողներին ՀՀԿ խորհրդի նիստից հետո։
«Ես այլ անուններ չեմ նշի, մեր ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին։ Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին, ընտրություններին։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի լինելու ցուցակում», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նշենք, որ Պաշտպանության նախկին նախարարն այսօրվա նիստում ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ։