11/11/2018 20:51
Բանավեճի անպայման պետք է գնալ, մասնակցել. Վիգեն Սարգսյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, արտահերթ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այս ընտրություններում բանավեճի ավանդույթի հիմքերը դնելու մասին հայտարարությունը:
«Անպայման կմասնակցեմ բանավեճին: Ես շատ ուրախ եմ, որ վարչապետը եկել է այդ նույն համոզման, որը անցյալ ընտրությունների ժամանակ ես արտահայտել եմ: Ցավոք սրտի, դուք լավ հիշում եք, որ այն ժամանակ բազմաթիվ ուժեր մերժեցին բանավեճի գաղափարը և այն ուժերը, որոնք համաձայնել էին, ասացին, թե քանի որ բոլորը չեն գալիս, ուրեմն մենք էլ չենք գալիս: Ես կարծում եմ՝ դա շատ վատ մոտեցում է: Եթե որևէ մեկը չի գալիս բանավեճի, դա իր թուլությունն է: Բանավեճի անպայման պետք է գնալ, մասնակցել», -հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը՝ միևնույն ժամանակ կարևորելով բանավեճի ձևաչափը, բովանդակային քննարկման հնարավորությունը: