Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում

11/11/2018 22:43

Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում


Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում  հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Մենք այստեղ ենք հավաքվել` նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մեր հավաքական հիշողությունը և արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը:

Այսօր մենք` որպես այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթին պետք է խոսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին:

Երբ մի պետություն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ուրեմն նա հավատում է իր ուժերին և հաղթանակին: Այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար, և ի վերջո հանգեցրեց այն հղացած պետությունների քայքայմանը:

Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ:

Եվ չնայած մեր միասնական ջանքերին և նախորդ սխալներից սովորելու կոչերին, այդ դասերը հեշտությամբ մոռացվում են:

Թեև հարյուր տարի առաջ մարդկությունը հասկացավ զանգվածային ոչնչացման զենքն արգելելու անհրաժեշտությունը, ցավոք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեղծմանը:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը` այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար: Հետագայում այդ ահավոր հանցագործությունը պետք է կոչվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավ Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանություններին, քրիստոնյաների և եզդիների ցեղասպանություններին Մերձավոր Արևելքում, Ռոհինջա ժողովրդի դեմ գործադրված բռնություններին:

Պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձևակերպումը Վիլսոնյան հայտնի 14 կետերում: Այնուհետև այն ընդգրկվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում և հիմք դարձավ ժամանակակից երկրների շուրջ կեսի անկախության համար:

Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել: Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է:

Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի:

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծվեց Ազգերի լիգան՝ ՄԱԿ-ի նախատիպը, որի վերջնական նպատակը խաղաղության հաստատումն էր:

Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում ծայրահեղականության դրսևորումներն ահագնանում են: Վերոհիշյալ հաստատությունների նպատակն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Այդուհանդերձ, այսօր մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում մարդու հիմնարար իրավունքի` կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատերը կարծում էին, որ դա կլինի վերջին պատերազմը: Սակայն շուտով հետևեց Երկրորդ աշխարհամարտը: Սկսվեց պատերազմի և սպառազինությունների մրցավազքի նոր փուլ: Ցավոք, առայսօր դրա վերջը չի տրվել: Ավելին, գնալով այն ավելի է խորանում:

Ահա թե ինչու եմ կարևորում այսպիսի հանդիպումները: Նրանք մեզ հնարավորություն են տալիս խորհելու մեր ընդհանուր անցյալի, մարդկության պատմության մասին: Անշուշտ, մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքն էլ չկա: Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա:

Այդ իսկ պատճառով մենք պետք է հիշենք Առաջին աշխարհամարտի կարևորագույն դասը: Որևէ պետություն չի կարող իր հաջողությունը կառուցել ուրիշների թշվառության վրա, ոչ ոք չի կարող ազատություն ձեռք բերել ուրիշների ստրկության հաշվին:

Առաջին համաշխարհային պատերազմին վերջ տրվեց հարյուր տարի առաջ: Եվ սա հիանալի առիթ է մտածելու պատերազմներից զերծ խաղաղության դարաշրջանի մասին:

Ես հավատում եմ, որ այստեղ՝ Փարիզում հավաքված առաջնորդները կկարողանան հասնել այդ նպատակին: Եվ դա կլինի հարգանքի լավագույն տուրքը՝ մատուցված նախորդ դարի անմեղ զոհերին»:

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական գիրք է հանձնել «Խաղաղության գրադարանին»` պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր