11/11/2018 19:33
Կաթողիկոսը Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցել զոհված չորս զինվորականների համար
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նոյեմբերի 11-ին Էջմիածնի Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի պատճառով զոհված զինվորականների համար, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նախօրեին կաթողիկոսական օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրենը և թեմակալ առաջնորդները ամենայն աջակցություն են բերել և մխիթարություն են բաշխել զոհված զինվորների հարազատներին:
Նրանք այցելելու և գոտեպնդելու են վիրավորված զինվորներին: