11/11/2018 22:45
Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը՝ պատգամավորի թեկնածու ԲՀԿ-ից
Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, նախկին լրագրող Հռիփսիմե Առաքելյանը մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
«Սիրելի ընկերներ ջան, դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ ռեյտինգային ընտրակարգով։ Հավատում եմ, որ անպայման կաջակցեք ինձ», - տարածած հայտարարության մեջ նշել է Առաքելյանը։