12/11/2018 13:42
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել, 4-ը՝ տուժել
ԱՄՆ-ի Թենեսի նահանգում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել:
Այս մասին հաղորդում է CBS- ը հղում անելով Շելբի օկրուգի շերիֆի գրասենյակին:
Նշվում է, որ միջադեպը վայրում մեկ մարդ է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում:
Ըստ առկա տեղեկությունների՝ հրաձգության պատճառն ազարտային խաղերի հետ կապված վեճն էր:
Ոստիկանությունը նշում է, որ այս պահին որևէ մարդ չի ձերբակալվել: