12/11/2018 11:57
Ֆուտբոլիստ Բոնդարենկոն սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է ստացել
Ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն, նախագահի հրամանագրով սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է ստացել:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 41-րդ հոդվածը.
Ֆուտբոլիստ Սերգեյ Նիկոլայի Բոնդարենկոյին շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում», -ասված է ՀՀ նախագահի հրամանագրում, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: