Ինչո՞ւ Իռեն Ուլիխանովան և Վահագն Գրիգորյանը հեռացան Հայաստանից

12/11/2018 18:01

Ինչո՞ւ Իռեն Ուլիխանովան և Վահագն Գրիգորյանը հեռացան Հայաստանից


Արդեն մեկ տարի է՝ դերասան, հումորիստ Վահագն Գրիգորյանն ու պարուհի Իռեն Ուլիխանովան Ամերիկայի Միացյալ Նահանգներում են ապրում: Ամուսիններն այս ընթացքում հրապարակավ երբևէ չեն անդրադարձել իրենց գնալու պատճառներին, այնտեղի զբաղվածությանն ու հնարավոր վերադարձին: Սակայն օրեր առաջ Aysor.am-ի հետ զրույցում առաջին անգամ լռությունը խախտեց պարուհին՝ ընդգծելով՝ մեկնել էին այլ նպատակով, սակայն հանգամանքները նրանց պահեցին օվկիանոսի ափին:

«Բոլորովին այլ գործով ԱՄՆ էինք եկել, ու հենց այստեղ մասնագիտական առաջարկ ստանալով՝ որոշեցինք ընդունել այն: Սա մեզ համար լավ առիթ էր ու կյանքի նոր փուլ: Գրավիչ ու հաճելի էր հատկապես այն հանգամանքը, որ մեր մասնագիտական կարողությունների կարիքը կար ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում: Քիչ դեպքերում է լինում, որ գալով այստեղ՝ զբաղվում ես քո մասնագիտությամբ: Բայց այս հարցում մեր բախտը բերել է, յուրաքանչյուրս զբաղվում ենք մեր սիրելի գործով. ես այստեղի դեռևս երկու քաղաքներում պարի ստուդիաներ ունեմ, սակայն շուտով կընդլայնվենք: Վահագն էլ զբաղվում է իր հիմնադրած «32 comedy show»-ով: Կարծում եմ՝ նրա հաջողությունների մասին լսել եք նաև Հայաստանում», - նշեց մեր զրուցակիցը:

Նկատառմանը՝ դժվար չէ՞ր Հայաստանից հեռանալը, երբ ամուսիններից յուրաքանչյուրն այստեղ հաջողությունների էր հասել, կայացած էր իր բնավագավառում, պատասխանեց.

«Նախ, մենք միայն ժամանակավոր ենք ԱՄՆ-ում: Եվ հետո, հենց այդ հաջողություններն էին, որ մեզ ավելի մեծ ձեռքբերումների մղեցին: Բոլորն են մեզ հարցնում, թե ինչո՞ւ գնացինք. կրկնեմ՝ մեր հեռանալը նախապես պլանավորած չէր: Այո՛, մենք պահանջված էինք մեր սիրելի ու հարազատ երկրում, բայց գալիս է կյանքում մի պահ, երևի թե՝ նաև մի տարիք, երբ ուզում ես առավել մեծ և պատասխանատու քայլ անել ու կտրուկ փոխել կյանքիդ հունը, որպեսզի պայքարելու ավելի շատ նպատակներ ունենաս, ավելի մեծ բարձրունքներ հաղթահարես: Ըստ իս, դա ավելի հետաքրքիր և իմաստալից է դարձնում կյանքը: Հավատացեք՝ ես էլ, Վահագն էլ, մեր որդին էլ հոգեպես շատ բարդ փուլեր ենք անցել, բայց կյանքում ամեն ինչ հաղթահարելի է»:

Երիտասարդ ընտանիքին հեշտ չէր օտար երկրում հաստատվելը: Ինչպես մեր զրուցակիցն է նշում՝ ստիպված ես հարմարվել դրսի կենցաղին, ապրելակերպին՝ մեկտեղ չկորցնելով այն, ինչը քոնն է: Ամեն ինչ սկսում ես զրոյից:

«Երբ ապրելու ու աշխատելու համար այլ երկիր ես տեղափոխվում, անցած ուղին կանգ է առնում, և կարծես նորից ես լույս աշխարհ գալիս: Սկսում ես նորից փոքր քայլեր անել, նոր լեզվով խոսել, ամեն ինչ նորից սովորել՝ սկսած այդ երկրի մշակույթից, ադաթներից, կարելի ու չի կարելիներից: Կարծես, մտածելակերպդ էլ է փոխվում… Շա՜տ բարդ է, բայց երբ ունես նպատակ՝ միայն մեկ մտքով ես առաջնորդվում՝ հասնել դրան», - ընդգծեց նա:

Պարուհին նկատում է՝ ոտքի կանգնելը հեշտ չէ, բայց նպատակասլացությունն օգնում է ցանկացած դժվարության պարագայում: Ինչ վերաբերում է մշակութային տարբերությանն ու ամերիկահայերի պահանջներին, ապա դրանք ահռելի են, նույնն է միայն բեմը:

«Գիտեք, ոտքի կանգնելը ժամանակ է պահանջում: Շատ մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, թե ինչ մարդկանցով ես շրջապատված: Ամենահարազատ մարդիկ կարող են հանկարծակի թիկունքից հարվածել, «ընկերներդ»՝ փորձեն խանգարել աշխատանքդ, խոչընդոտեն առաջխաղացմանդ, բայց միևնույն է, երբ պատրաստ ես դժվարություններ հաղթահարելուն, ամեն ինչ ստացվում է, քայլերդ միայն առաջ են տանում քեզ… Այո՛, պահանջներն ու տարբերություններն իսկապես շատ են, բայց բեմն ու դահլիճն ամենուր նույնն են. այստեղ էլ հայ հարսիկները սիրում են տարբերվել շքեղ ու գեղեցիկ բեմադրված պարերով, հայ երեխաներն այստեղ էլ կարիք ունեն մոտ գտնվել հայկական պարին ու ժողովրդական մշակույթին: Ուղղակի մեր շուրջն է տարբեր, բայց հայկականություն բոլորիս ներսում էլ դեռ կա», - նկատեց նա:

Դերասանու ու պարուհու որդին՝ Աշոտն, արդեն 4-րդ դասարանում է սովորում: Մայրիկի ասելով՝ հաճախում է բավականին լավ դպրոց, որը մաթեմատիկական թեքում ունի: Մեկտեղ խոստովանում է՝ որքան էլ այնտեղ լավը լինի դպրոցը, միևնույն է, հայաստանյան դպրոցների կրթական որակին չի հասնի:

«Երբ եկանք ԱՄՆ, Աշոտն ընդհանրապես անգլերեն չգիտեր: Երկու ամիս անց արդեն խոսում, գրում ու կարդում էր: Բայց լեզվին դեռ լիարժեք չի տիրապետում: Ամեն ինչ ժամանակի խնդիր է, կզարգացնի բառապաշարը, վստահ ենք», - հույս հայտնեց մեր զրուցակիցը:

Նկատում է՝ եթե մինչ մեկնելն իրենք Ամերիկայում ունեին միայն ընկերներ, ապա տեղափոխվելուց հետո ձեռք բերեցին նաև սրտակից ու հարազատ մարդիկ: Ժամանակ առ ժամանակ տեղացիներին միանում են նաև երևանաբնակ ընկերները:

«Նախքան տեղափոխվելը՝ մենք այստեղ լավ ընկերներ ենք ունեցել, հիմա ավելի շատ ընկերներ ենք ձեռք բերել: Երևանի մեր ընկերներից էլ են եկել... Նրանք բոլորն այն ընկերներն են, որոնք «ստուգված» են կյանքի տարբեր փուլերում, ժամանակն է մեզ մտերմացրել: Ես էլ, Վահագն էլ ընկերասեր ենք, և ուրախ ենք, որ շրջապատված ենք լավ մարդկանցով», - ժպիտով ընդգծեց Իռենը:

ԱՄՆ տեղափոխված ամուսինների «թույլ օղակը» ծնողներն են. Վահագնի մայրը, Իռենի ծնողներն ու քույրը Հայաստանում են: Պարուհին հուզմունքով նշում է՝ կարոտն արդեն ցավացնում է սիրտն ու հոգին:

«Բայց դա էլ է ժամանակի խնդիր, շուտով միասին կլինենք», - ասում է նա:

Ի դեպ, շատերն իրենց արատագաղթն ու վերջին ամիսներին՝ ներգաղթը կապում են հայաստանյան քաղաքական իրավիճակի հետ: Իռենի ու Վահագնի ԱՄՆ մեկնելը նման դրդապատճառ չունի: Վերադարձն էլ անպայման է լինելու, բայց թե երբ ու քաղաքական ի՞նչ իրավիճակում, պարզ չէ.

«Քաղաքականությունը, նախկին ու ներկա իշխանությունները կապ չունեն ո՛չ մեր մեկնելու, ո՛չ էլ վերադարձի հետ: Ասեմ, որ ուշադիր հետևել ենք Հայաստանում տեղի ունեցաղ իրադարձություններին, քանի գիշեր չենք քնել, բայց թե որքանով է դա լավ կամ վատ, չեմ կարող ասել, հեռու եմ քաղաքականությունից: Ցանկությունս միայն մեկն է՝ ով էլ իշխանության լինի, կարողանա իսկապես կառուցել այնպիսի Հայաստան, որտեղից ոչ մի հայ ու ոչ մի պատճառով չի արտագաղթի, իր երկրում կապրի ըստ պահանջի»:

Պարուհին անդրադարձավ Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն, նաև՝ Հովհաննես Ազոյանի՝ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու ցանկությանը: 

«Հայկը տաղանդավոր և աշխատասեր մարդ է, հուսով եմ, նաև վստահ՝ Երևանս նոր շունչ կստանա… Ինչ վերաբերում է տարբեր բնագավառի մարդկանց՝ քաղաքականությամբ զբաղվելուն, իմ կարծիքը մշտապես մեկն է եղել. մեր երկիրը հաջողության կհասնի այն ժամանակ, երբ յուրաքանչյուրը կզբաղվի իր գործով», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Իռեն Ուլիխանովան:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան