12/11/2018 11:18
Նոր Նորքում քաղաքապետի որոշմամբ, ապօրինի կառուցված հսկայական շինություն է քանդվում (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվում է ավելի քան 1100 քմ ապօրինի կառույցը, այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից:
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որը ներկայացնում է՝ ինչպես է քանդվում մեծ կառույցը:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր հերթին տեղեկացրել է, որ կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է առնվազն կասեցնի շինարարությունը: «Ընդ որում, գործ ունենք համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ապօրինի զավթման դեպքի հետ»,- նշել Կարապետյանը: