12/11/2018 13:35
Սոմալիում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 53-ի
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունների հետևանքով զոհի թիվը հասել է 53-ի, ավելի քան 100 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի իրավիճակա-ճգնաժամային կենտրոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր 50 զոհի և 58 վիրավորի մասին:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նոյեմբերի 9-ին մահապարտ ահաբեկիչները ինքնապայթում են իրականացրել Sahafi Hotel հյուրանոցի դիմաց: