Երևանի Կենդանաբանական այգու առյուծների քնեցման համար նախկին աշխատակիցը մեղադրում է տնօրենին, այգուց պնդում են՝ կենդանիները հիվանդ էին

13/11/2018 15:25

Երևանի Կենդանաբանական այգու առյուծների քնեցման համար նախկին աշխատակիցը մեղադրում է տնօրենին, այգուց պնդում են՝ կենդանիները հիվանդ էին


Օրերս Facebook սոցիալական ցանցում տարածվեցին անկած առյուծների ու մուֆլոնների լուսանկարներ՝ նշումով, որ կենդանիների սպանության դեպքերը տեղի են ունեցել Երևանի Կենդանաբանական այգում։


Լուսանկարները՝ Անժելիկա Ջավադյանի Facebook-ի էջից։ 

Aysor.am-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանը նշեց, որ այգում նման դեպք առնվազն վերջին 6-8 ամիսներին չի գրանցվել.

«Վերջին 6-8 ամսվա ընթացքում այգում նման դեպք չի գրանցվել։ Ես՝ որպես հանրային կապերի պատասխանտու, Կենդանաբանական այգում աշխատում եմ մարտից, ու մեզ մոտ նման դեպք չի եղել», - ասաց Ռուբեն Աբրահամյանը։

«Ամենայն հավանականությամբ, խոսքը նախկինում եղած դեպքերի մասին է, որոնց վերաբերյալ այգին տեղեկացրել է լրատվամիջոցներին։ Իսկ ինչու՞ են դրանք սկսել հիմա տարածել, պետք է հարցնել տարածողներին», - ավելացրեց նա։

Իրավիճակը հասկանալու նպատակով Aysor.am-ը կապվեց լուսանկարները սոցցանցերում տեղադրած Անժելիկա Ջավադյանի հետ, ով չհերքեց՝ լուսանկարների դեպքերը նոր չեն, եղել են նախկինում։ Բայց ինքն առաջին անգամը չէ, որ բարձրաձայնում է այգում ստեղծված իրավիճակի մասին. 

«Ես 6 տարի աշխատել եմ Երևանի Կենդանաբանական այգում և աշխատանքից դուրս եմ եկել սեփական դիմումի համաձայն՝ 2017թ. նոյեմբերին, քանի որ դեմ էի այն վերաբերմունքին, որ կա կենդանիների հանդեպ այգում», - ասաց Անժելիկա Ջավադյանը։ 

Նա նշեց՝ նախկինում հարցի վերաբերյալ դիմումներ է գրել Երևանի քաղաքապետարան և բնապահպանական տեսչական մարմին։ Երկու կառույցից էլ, սակայն, որևէ արձագանք չի ստացել։

«Անդրադառնամ, մասնավորապես, առյուծների սպանության դեպքին։ Սպանված առյուծների լուսանկարներն ինձ ուղարկել են աշխատակիցները, որոնք հասկանալի պատճառներով վախենում էին անձամբ խոսելուց։ Պատմությունը սկզբից սկսեմ. մոտ երկու տարի առաջ ծագեց Գյումրիում երեք էգ առյուծների խնդիրը, որոնք պահման պայմաններ չունեին ու սովամահ էին լինում։ Այն ժամանակ, որպես Երևանի կենդանաբանական այգու տնօրեն` Ռուբեն Խաչատրյանից հարցրեցին՝ «ի՞նչ պետք է անել նրանց հետ», նա պատասխանեց՝ «պետք է քնեցնել»։ Իրավիճակին, սակայն, արձագանքեցին Եվրոպայից, եթե չեմ սխալվում Լոնդոնից, և Բրիջիթ Բորդոյի կենդանիների պաշտպանության կազմակերպությունից ուղարկվեց դիմում, թե իրենք պատրաստ են հոգալ այդ առյուծների պահման ու փրկության բոլոր ծախսերը։ Ռուբեն Խաչատրյանը միանգամից նախաձեռնությունը վերցրեց՝ ասելով, որ «այո՛, ես կզբաղվեմ այդ առյուծներով»։ Նա նաև Հայաստանում FPWC կազմակերպության ղեկավարն է ու այդ առյուծների պահման համար նա այն ժամանակ շատ մեծ գումար ստացավ։ Բացի այդ պարբերաբար գումար է փոխանցվում այդ առյուծների կերի համար։ Սկզբում այդ երեք էգ առյուծները պահվում էին FPWC-ի՝ Ուրցաձորում գտնվող տարածքում», - պատմեց Անժելիկա Ջավադյանը։

Նա նշեց՝ Գյումրու էգ առյուծների փրկությունից որոշ ժամանակ անց Երևանի Կենդանաբանական այգում սկսեցին տեղի առյուծների համար նոր ազատավանդակներ կառուցել, հենց այդ ժամանակ էլ բարձրացվեց այգու երեք որձ առյուծներին քնեցնելու հարցը.

«Ռուբեն Խաչատրյանն աշխատողների ժողով արեց ու ասաց, որ առյուծները ոչ այնքան երիտասարդ են ու մենք պետք է քնեցնենք նրանց։ Ես, քանի որ այդ առյուծների հետ անմիջականորեն աշխատում էի, ու նաև մյուս աշխատակիցները դեմ էինք՝ ասելով, որ 15 տարեկանը մեծ տարիք չէ առյուծի համար։ Բոլորս էինք դեմ ու այդ հարցն աշխատողներով շատ էինք քննարկում։ Հետո մի օր, երբ ես տնօրենին տեսա այգում, մոտեցա ասացի, «Խնդրում եմ, մի սպանեք այդ առյուծներին, մենք այդքան հետևում ենք նրանց», իսկ նա պատասխանեց՝ «շատ ես մտածում՝ տար ձեր տանը պահի»», - պատմեց Անժելիկա Ջավադյանը։

Նրա խոսքով՝ երբ ազատավանդակների նորոգումը կազմակերպելու համար առյուծներին պետք է ժամանակավոր Ուրցաձոր տեղափոխելու համար քնեցնեին, նրանց քնեցնում են ընդմիշտ։

«Երբ ազատավանդակներն արդեն պատրաստ էին Կենդանաբանական այգի են բերվում երեք առյուծներ, բայց ոչ մեր՝ այգու առյուծներին, այլ՝ Գյումրիից փրկված երեք էգ առյուծներին։ Ստացվում է, որ սրա միջոցով Գյումրիից փրկված երեք էգ առյուծների պահման համար արտերկրի կազմակերպություներից ստացվող գումարները տնօրենը գրպանում է և նրանց պահում Կենդանաբանական այգում՝ այգուն հատկացված միջոցների հաշվին։ Իսկ այգու որձ, քնեցված առյուծներին թաղում են Ուրցաձորում։ Այնտեղի աշխատողները բոլորը շատ ծանր էին տարել այդ դեպքը, քանի որ բոլորն էլ ճանաչում էին, գիտեին այդ կենդանիներին, տեսել էին, որ իրենք առողջ են», - ասաց Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցը։

Նա նշեց՝ խնդիրներ կան նաև FPWC-ի կողմից փրկվող արջերի հետ, որոնց համար հատկացվող գումարը նրանց վրա գրեթե չի ծախսվում։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ է այգու նախկին աշխատակիցը որոշել բարձրաձայնել ու լուսանկարներ տարածել միայն հիմա՝ մասնավորապես առյուծների անկման դեպքից բավականին ժամանակ անց, Անժելիկա Ջավադյանը կրկնեց՝ իրավիճակի մասին միշտ է խոսել ու հույս ունի, որ հիմա, երբ երկրում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, իրեն կլսեն։

Նախկին աշխատակցի պնդումներին ի պատասխան, Կենդանավանական այգու հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանն Aysor.am-ին ասաց՝ քնեցված որձ առյուծներն ունեին առողջական լուրջ խնդիրներ ու այգում կան բոլոր փաստաթղթերը, բժշկական եզարկացությունները, որ կենդանիների բուժումն արդյունք չէր տալիս ու նրանց չտանջելու համար պետք էր քնեցնել.

«Բոլոր ցանկացողները կարղ են գալ ու ծանոթանալ այդ եզրակացություններին։ Դեռևս 2016թ.-ից, կենդանաբույժն, ով ազգությամբ ֆին էր ու միջազգային համագործակցությամբ էր մեզ մոտ, մի քանի նամակ էր հղել այգու տնօրինությանը՝ նշելով, որ այդ առյուծների բուժումն արդյունք չի տալիս, դրական դինամիկա չի դիտվում ու հետագայում նրանց պահելն ու պահպանելը նպատակահարմար չէ, քանի որ կենդանիները տանջվում են։ Սակայն այգու տնօրենը մերժել էր էֆթանազիայի ենթարկելու թույլտվությունն ու պնդել է, որ շարունակեն կենդանիների բուժումը։ Նմանատիպ դիմում, արդեն հետագայում, տվել էր նաև այգու մյուս կենդանաբույժը», - ասաց Ռուբեն Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ բացի այդ, այգին կապ է հաստատել միջազգային գործընկերների հետ, մասնավորապես՝ Պարսկաստանի կենդանաբույժների հետ, որոնք շատ մասնագիտացված են առյուծներ պահելու վրա.

«Խորհրդակցելուց հետո միայն ու նաև առաջնորդվելով Եվրոպական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցիացիայի կանոնակարգով, որը ենթադրում է՝ եթե կենդանու բուժումը որոշակի ժամանակահատվածում արդյունք չի տալիս ու այդ հիվանդությունը կենդանու տանջանքների պատճառ է դառնում, ավելի ճիշտ է, որ այդ կենդանին քնեցվի, էֆթանազիայի որոշում է կայացվել։ Այդ առյուծները երկար տարիներ ոչ համապատասխան պայմաններում պահվելու հետևանքով հիվանդություններ ունեին, կրկնում եմ՝այդ բոլոր եզրակացությունները փաստաթղթավորված են, կան», - ասաց Ռուբեն Աբրահամյանը՝ նշելով, կան նաև լուսանկարները, որոնցում երևում են կենդանիների վրա եղած խոցերը։

Ըստ նրա՝ այս դեպքի բարձրաձայնումը բավականին ժամանակ անց պատահական չէ ու մաս է կազմում Կենդանաբանական այգու դեմ որոշակի արշավի։

Մինչ այդ, Անժելիկա Ջավադյանը պնդում է՝ ոչ մի արշավ չկա.

«Ես սիրում եմ կենդանիներին, ես աշխատել եմ այնտեղ ու ամեն անգամ ցավում եմ նման դեպքերի համար։ Ես չեմ կարող անտարբեր լինել։ Եթե մենք լռենք, դա կշարունակվի», - ասում է նա։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:33 Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են ստորագրելու, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը Այսօր, 13:30 Այս պահին տիկին Սարգսյանն ազատության մեջ է, գործը Վճռաբեկ դատարանի վարույթում է. Փաշինյանն արձագանքել է զինվորների նամակին Այսօր, 13:21 Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի Այսօր, 13:10 Բակո Սահակյանն ընդունել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին Այսօր, 13:04 Վրաստանի կաթողիկոսն օրհնել է ՀՀ նախագահին (լուսանկարներ) Այսօր, 12:56 Կառավարությունը և ACP ընկերությունը որոշել են աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների լուծման ծանուցագրերի փոխանցումը հետաձգել 2 ամսով. Արեն Մկրտչյան Այսօր, 12:46 Կոլումբիայի գիշերային ակումբում պայթյուն է որոտացել Այսօր, 12:34 Վերաքննիչ դատարանը մերժել է «Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով բողոքը Այսօր, 12:26 Արտակ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին, առանձնազրույց ունեցել հետը Այսօր, 12:19 Դատավորն իրավունք չունի հայտարարել, որ մեկ այլ դատավորի նկատմամբ ճնշում է եղել. Զեյնալյան Այսօր, 12:16 «Միսս Տիեզերք 2018»-ը հայտնի է Այսօր, 12:02 Մինչ այժմ ՀՀ ԱԱԾ-ն Ադրբեջանի 21 գաղտնի գործակալ է հայտնաբերել, բայց դրանց թիվն ավելի շատ կարող է լինել Այսօր, 11:57 Հետապնդում է, շանտաժ, շորթում, ահաբեկչություն. Զեյնալյանը՝ ԱԱԾ տնօրենի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին Այսօր, 11:55 «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն ուղղված է եկեղեցու ինքնակառավարման դեմ. Փաստաբանների պալատի նախագահ Այսօր, 11:47 Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների մասին բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններ արեց. դա մերժելի է. Լարիսա Ալավերդյան Այսօր, 11:40 Կարծում եմ՝ նրանք քաղաքական բանտարկյալներ չեն. Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» անդամների մասին Այսօր, 11:38 ՊԲ զինծառայողն աչքի հրազենային վիրավորում է ստացել. նրան Ստեփանակերտից կտեղափոխեն Երևան Այսօր, 11:28 Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել. Արտակ Զեյնալյան Այսօր, 11:16 Բակո Սահակյանը ներկայացրել է Լևոն Մնացականյանին նոր պաշտոնում Այսօր, 11:05 Քաթարական նավթն արժենալու է 55 դոլար Այսօր, 10:50 Մխիթարյանն Անգլիայի առաջնությունում առաջին անգամ դուբլի հեղինակ է դարձել Այսօր, 10:43 Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների և գործարարների հետ Այսօր, 10:33 Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել Այսօր, 10:19 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:08 Ռուսաստանցի տուրիստների հոսքը ՀՀ նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով. սա շանս է տնտեսական հեղափոխության համար. Փաշինյան Այսօր, 09:59 Հրդեհ՝ Կապան քաղաքի տներից մեկում. տուժածներ չկան Այսօր, 09:50 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է 16/12/2018 13:34 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը 16/12/2018 13:18 «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ 16/12/2018 12:45 Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը 16/12/2018 12:35 Նոր Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժ. ԿԸՀ վերջնական արդյունքները 15/12/2018 21:56 «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելը մեղմացուցիչ հանգամանք է, և հնարավոր է՝ Արմեն Ավետիսյանի ընտանիքին առնչվող քրգործը կարճվի. ԱԱԾ տնօրեն 15/12/2018 21:29 Եղբայրներս խոշոր գործարարներ են. Արթուր Վանեցյանը՝ իր ընտանիքի անդամների հետ առնչվող օֆշորային ընկերությունների մասին 15/12/2018 20:20 Եկեք փակենք գաղտնալսման թեման. այդ գործով Վանեցյանը տվել է Արցախի նախկին ՄԻՊ-ի անունը 15/12/2018 19:37 Ռոբերտ Քոչարյանի որդին փողերի լվացման գործով վկա է. Արթուր Վանեցյան 15/12/2018 19:01 Գյումրիում հայ կնոջը ծեծելով սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից. ԱԱԾ տնօրեն 15/12/2018 18:24 ԱԱԾ տնօրենը դատապարտում է եկեղեցու նկատմամբ բռնությունը 15/12/2018 18:11 Նարեկ Սարգսյանը կկանգնի դատարանի առաջ. Արթուր Վանեցյան 15/12/2018 17:53 Արթուր Վանեցյանը հերքում է առաջին փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը 15/12/2018 17:41 Երգչուհի Մերի Քոչարյանի անցումը մանկությունից՝ պատանեկություն. նոր ֆոտոշարք և տեսահոլովակ. լուսանկարներ 15/12/2018 16:56 Փարիզում սկսվել է «դեղին բաճկոնների» շարժման և ոստիկանների միջև բախում 15/12/2018 16:44 Ֆրանսիայում ձերբակալվել է բողոքի ակցիաների ավելի քան 50 մասնակիցներ 15/12/2018 16:19 Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. գրանցվել է 3 մլն հարձակում. ԱԱԾ 15/12/2018 16:00 Մոսկվայում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա 15/12/2018 15:44 Հնդկաստանում օդանավը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է իրականացրել 15/12/2018 15:31 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար 15/12/2018 15:25 Facebook-ին ավելի քան 1 մլրդ դոլարի տուգանք է սպառնում 15/12/2018 15:14 «Աէրոֆլոտն» առաջին դեմքերի փոխադրման համար 4.6 միլիարդ ռուբլի կստանա 15/12/2018 15:03 Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի Ռումինիայում 15/12/2018 14:49 Նոր տարին ջրի տակ. Կալիֆոռնիայում Սանտա Կլաուսը երեխաներին շնորհավորել է ակվարիումի միջից 15/12/2018 14:36 Փարիզում բողոքի ակցիայից առաջ 6 մարդ է ձերբակալվել 15/12/2018 14:24 Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից, կվերադառնամ ժողովրդի ցանկությամբ. Արթուր Բաղդասարյան 15/12/2018 14:08 Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել. վիրավորվել է 28 մարդ 15/12/2018 14:00 Ավստրալիայի ամենախիզախ կինը 15/12/2018 13:47 Շունն ու խոզը միասին պատուհան են լվացել 15/12/2018 13:34 ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 15/12/2018 13:30 Ժան-Կլոդ Յունկերի տարօրինակ վարքագիծը նկարահանվել է (Տեսանյութ) 15/12/2018 13:23 Նախագահը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում դրական արդյունք գրանցած կուսակցությունների ղեկավարներին 15/12/2018 13:15 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով 15/12/2018 13:13 Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ 15/12/2018 13:05 Սպիտակցի Հայկոն կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ 15/12/2018 12:50 Պերեսը խնդրել է Սոլարիին կարգավորել հարաբերություններն Իսկոյի հետ 15/12/2018 12:43 Ինչ անել այլ երկրներում, մասնավորապես, Թուրքիայում՝ ԱԱԾ «վեռբովկայի» զոհը չլինելու համար 15/12/2018 12:39 Ֆրանսիայում ցույցերի պատճառով սկսվել է մոտ 70 հազար ոստիկանի ապակենտրոնացում 15/12/2018 12:29 Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի. Շիրինյան 15/12/2018 12:26 ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի. ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար 15/12/2018 12:20 Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Արփա գետը. կան տուժածներ 15/12/2018 12:11 Սպորտի և երիտասարդության նախարարությունում ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել. մամուլի քարտուղար 15/12/2018 11:56 Տեխասի դաշնային դատարանը Obamacare-ը հակասահմանադրական է ճանաչել 15/12/2018 11:44 ԱՄՆ-ն չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը տեղափոխել է մարտի 2-ի վրա 15/12/2018 11:26 Շրի Լանկայի վարչապետը հրաժարական է տվել 15/12/2018 11:14 Թարմություն՝ ԱԱԾ-ում. Ազգային անվտանգության ծառայությունը նոր կայք ունի 15/12/2018 11:04 Նավթի համաշխարհային գները նվազել են 15/12/2018 10:45 Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության 15/12/2018 10:37 Նեպալում հուղարկավորության արարողություն վերադարձող բեռնատարն ուղևորների հետ անդունդն է ընկել 15/12/2018 10:29 «Լուսավոր Հայաստանի» մեծ ու փոքր մանրադրամները հանդիպում էին ՀՀԿ-ականների հետ ու քննարկում՝ ինչպես տապալել Նիկոլի շարժումը. Ուրիխանյանը խոստանում է մանրամասներ 15/12/2018 10:22 Իշխանությանը հարկավոր են ոչ միայն բանիմաց, այլև կոռուպցիոն պատմություններում նախկինում չխատնված մարդիկ. «Փաստ» 15/12/2018 10:19 Շիրակում Նազելի Բաղդասարյանն ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Հրապարակ» 15/12/2018 10:15 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է 15/12/2018 10:05 Հայտնաբերվել է քրգործով հետախուզվող Գագիկ Կարապետյանը. «Ժողովուրդ» 15/12/2018 10:02 Մուկուչյանը՝ Փաշինյանի իշխանության սպասարկո՞ւն. «Հրապարակ» 15/12/2018 10:00 Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հայտնաբերվել են բազմամիլիոնանց չարաշահումներ. «Ժամանակ» 15/12/2018 09:57 Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը սոցցանցերում զբաղված է ներկա տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով. «Հրապարակ» 15/12/2018 09:55 Կավելանան ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը. «Ժողովուրդ» 15/12/2018 09:52 Առաջիկայում Արցախում նոր փոփոխությունների ականատես կլինենք. «168 Ժամ» 15/12/2018 09:39 Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների. կարժեզրկվի դրամը. «Ժամանակ» 14/12/2018 22:01 Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները. Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 14/12/2018 20:59 ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել 14/12/2018 20:47 «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ 14/12/2018 20:27 Մեծ հնարավորություններ են բացվում հայ-կանադական հարաբերություններն առավել զարգացնելու համար. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ 14/12/2018 19:04 «Ձյունանուշ» ֆիլմն իրական հեքիաթ է. նոր մանկական արկածային-կատակերգական ֆիլմն արդեն էկրաններին է 14/12/2018 18:52 Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար 14/12/2018 18:46 Samsung-ը Չինաստանում փակում է բջջային սարքերի գործարանը 14/12/2018 18:35 Մակրոնը Ստրասբուրգ կայցելի՝ ահաբեկչության հետ կապված 14/12/2018 18:28 Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության. Փաշինյան 14/12/2018 18:23 Զինված ուժերին վերաբերող ՄԻԵԴ-ի վճիռների հարցը քննարկվել է Դավիթ Տոնոյանի հետ 14/12/2018 18:11 Apple-ը Չինաստանում կթարմացնի iPhone-ի ծրագրային ապահովումը 14/12/2018 18:04 Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական շրջանները Ադրբեջանի զինված ուժերի փոխարեն կհսկեն սահմանապահները 14/12/2018 18:00 Լոնդոնում Brexit-ի կողմնակիցները արգելափակել են Վեստմինստերյան կամուրջը 14/12/2018 17:57 Ջերմոցատերերը գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները

Տվյալ բաժնի վերջին նյութերը