13/11/2018 17:14
CNN-ի ղեկավարը քննադատել է Սպիտակ տան վարչակազմին
AT&T կորպորացիայի (որին պատկանում է CNN հեռուստաալիքը) ղեկավար Ռենդալ Սթիվենսոնը քննադատել է Սպիտակ տան վարչակազմին՝ թղթակից Ջիմ Աքոստայի հավատարմագրումը կասեցնելու պատճառով, փոխանցում է Wall Street Journal-ը:
«Եթե Սպիտակ տունը ցանկանում է ԶԼՄ որևէ ներկայացուցչի զրկել հավատարմագրումից, ապա դրա համար գործընթաց գոյություն ունի կա», - ասել է Սթիվենսոնը:
Նա ընդգծել է, որ այս գործընթացը խափանվել է՝ Աքոսթայի օրինակով: