13/11/2018 11:17
«Իմ քայլը» դաշինքի երեք անդամ դիմում է գրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Գևորգ Բաբայանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին, այս մասին Երևանի ավագանու հերթական նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Վերջիններիս մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդող թեկնածուներին՝ Լուսինե Գևորգյանին, Լիլիթ Կիրակոսյանին և Արմեն Սարգսյանին», - տեղեկացրեց քաղաքապետը։