13/11/2018 09:28
«Տերևաթափ» օպերացիա՝ Վանաձորում. բերման է ենթարկվել քրեական անցյալով հարուստ 10 անձ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի), ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները (բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ) հատուկ ոստիկանական օպերացիա են իրականացրել «Տերևաթափ Վանաձորում» անվանումով:
Ոստիկանական «Տերևաթափը» տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում, ժողովրդին հայտնի «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղից ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթակվել Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով հանցագործ աշխարհում «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է՝ «Կոկս» մականվամբ, Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Դավիթ Խուբլարյանը, Օշական գյուղի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ավագյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Օհանյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հովասափյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սեյրան Մինասյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 27-ամյա Կարեն Սաֆարյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Ղազարյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Հակոբյանը և Վեդի քաղաքի բնակիչ, 25-ամյա Մաքսիմ Խաչատրյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք բոլորը նախկինում եղել են մի քանի անգամ դատապարտված և ոստիկանների կողմից ասֆալտին փռվելուց հետո բերման են ենթարկվել թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և ձեռք բերելու կասկածանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: