13/11/2018 11:20
Լարսի անցակետն աշխատում է արագացված ռեժիմով. ռուսական կողմում հերթը 2-2,5 կմ է. ՀՀ ԱԳՆ
Լարսի անցակետում՝ ռուսական հատվածում, հերթը կազմում է 2-2,5 կմ, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Հերթի գոյացումը հիմնականում բեռնատարներին է վերաբերում, իսկ վրացական կողմից ստացված տեղեկություններով՝ կցորդիչներով և կիսակցորդիչներով մեքենաների անցումը Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է, ինչը պայմանավորված է եղանակային վատ պայմաններով», - ասաց Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այս առումով կարող են որոշակի սահմանափակումներ լինել Հայաստան-Վրաստան անցակետում, որտեղ բեռնատարների մուտքը որոշակիորեն սահմանափակվում է:
«Մնացած մեքենաների համար որևէ սահմանափակում չկա», - ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարը: