13/11/2018 11:16
ԼՂՀ նախագահն ու ՊԲ հրամանատարը զբաղեցնում են սայլակի մեջ գտնվող երեխային. Լուսանկար
Մարտակերտից էինք վերադառնում. Նոր Մարաղա գյուղում նախագահը կանգնեցրեց մեքենան, իջանք առևտուր անելու, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հրապարակելով նախագահի, պաշտպանության բանակի հրամանատարի և ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի լուսանկարը։
«Դե մինչ առևտրականներից մեկը հերթով կշռում էր մեր ընտրած մրգերը, մենք էլ սայլակի մեջ գտնվող երեխային էինք զբաղեցնում», - գրել է Աբրահամյանը։