13/11/2018 10:34
«Մարդ սենց բախտ կունենա». Նաիրա Կարապետյանը երդվեց (Տեսանյութ)
ՀՀԿ համապետական ցուցակով Նաիրա Կարապետյանն այսօր մասնակցել է Ազգային ժողովի նիստին: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը hրավիրեց նրան ամբիոնի մոտ՝ պատգամավորի երդումն ընթերցելու համար:
Դրանից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մարդ սենց բախտ պետք է ունենա, որ վարչապետի, կառավարության ներկայությամբ երդվի, թե չէ՝ մեզ նման»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել:
Պատգամավորական մանդատից հրաժարված Ռուզաննա Մուրադյանի մանդատը տրվում է Նաիրա Կարապետյանին: