13/11/2018 14:12
Տաջիկստանում հաստատել են ԻՊ-ի 12 անդամի ձերբակալության մասին լուրը
Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի առաջին փոխնախագահ Մանսուրջոն Ումարովը հաստատել է, որ երկրում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված) 12 անդամ:
«Հանցավոր խմբի անդամները հավաքագրվել են ԻՊ-ի կողմից համացանցի միջոցով: Նրանք ահաբեկիչներին հավատարմության առցանց երդում էին տվել», - մեջբերում է Ումարովին РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ մեկ շաբաթ առաջ նրանք ձերբակալվել էին զինյալներից մեկի բնակարանում: Նա նշել է, որ ներսում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր:
Ազգային անվտանգության պետական կոմիտեից տեղեկացրել են, որ հետաքննությունը գրեթե ավարտվել է, և շուտով գործը կներկայացվի դատարան: