13/11/2018 12:58
Փենսն ու Աբեն Տոկիոյում քննարկել են առևտրին վերաբերող հարցեր
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյում հանդիպում է անցկացրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, գրում է Mainichi Shimbun-ը:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի կնքման և ԿԺԴՀ-ի վերաբերյալ հարցեր:
«Ճապոնիան և Միացյալ Նահանգները տեսնում են ազատ և բաց Հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրականացման տեսլականը», - ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Կողմերը նաև պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումների անհրաժեշտության և պահպանման վերաբերյալ: