13/11/2018 10:56
Սիրիայում կոալիցիայի հարվածի հետևանքով կա 60 զոհ և վիրավոր
Դեյր Զոր նահանգում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով 60 մարդ է զոհվել և վիրավորվել: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:
«Դեյր Զոր նահանգի արևելքում գտնվող Շաաֆ գյուղի վրա միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետևանքով ավելի քան 60 քաղաքացի է զոհվել և վիրավորվել», - գրում է գործակալությունը:
Նոյեմբերի 10-ին տեղեկություն էր ստացվել, որ Հաջին քաղաքում կոալիցիոն հարվածի հետևանքով զոհվել է 26 մարդ: