Անապահովություն և վախ. հազվադեպ նյութեր՝ հայ-ադրբեջանական սահմանից. ԿԽՄԿ (Տեսանյութ)

13/11/2018 13:35

Անապահովություն և վախ. հազվադեպ նյութեր՝ հայ-ադրբեջանական սահմանից. ԿԽՄԿ (Տեսանյութ)


Տասնամյակներ շարունակ հայ-ադրբեջանական սահմանին ապրող մարդիկ ապրում են վախի և անվտանգության լուրջ ռիսկերի պայմաններում: Նրանք ամեն օր զգում են ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքները հող մշակելիս, դպրոցից տուն վերադառնալիս, սեփական բակում ճաշելիս: Նման համայնքներում կենսական է արտակարգ իրավիճակների համար նախատեսված ապահով ապաստանավայրերի անհրաժեշտությունը:

Իսա Մուսաևը (90 տարեկան) և իր կինը, ովքեր ապրում են Ալիբեյլի գյուղում (Թովուզի շրջան, Ադրբեջան), բազմիցս կրակահերթի տակ են հայտնվել. մեկ անգամ նույնիսկ չեն հասցրել տուն հասնել՝ թաքնվելու: «Դռնից էի բռնվել. էնպիսի զգացողություն էր, կարծես ինձ վերուվար գցեին,-վերհիշում է Իսան,- բեկորի մի կտոր ազդրս մտավ, մյուսը տանիքին կպավ»:

Սահմանի մյուս կողմում մարդիկ նույն ռիսկերին են ենթարկվում։ Միշա Խուդավերդյանը (69) Բերքաբեր գյուղից (Տավուշի մարզ, Հայաստան) հիշում է իր անքուն գիշերները կրակահերթերի ժամանակ. «Փամփուշտներն իմ տանը հաճախ էին կպնում: Դրանք անընդհատ պատուհաններիցս ու պատերիցս էի հանում: Գիշերները քնել չէր լինում»:

Որպեսզի այս մարդիկ գոնե իրենց տուն ավելի ապահով մուտք գործելու և ներսում ինչ-որ չափով իրենց անվտանգ զգալու հնարավորություն ունենան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կառուցել է պաշտպանիչ պատեր և կառուցապատել պատուհաններ հակամարտության բոլոր կողմերից խաչաձև կրակի տակ գտնվող տներում և հանրային տարածքներում։

Երեխաների կրթությունը տանից դուրս ևս տուժում է կրակահերթերի հետևանքով։ Երկար տարիներ Հայաստանի Վազաշեն համայնքի դպրոցի առանձին տարածքներ վտանգավոր լինելու պատճառով չեն գործածվել․ «Շենքի այս հատվածում միայն մարզադահլիճն էինք օգտագործում․ չնայած վտանգավոր էր, բայց դե այլընտրանք չկար»,- բացատրում է դպրոցի տնօրեն Օլյա Դալլաքյանը։ 

Ադրբեջանի Ալիբեյլի գյուղում դպրոց հաճախող երեխաների թիվը նվազում է․ «Շատ դժվար է աշխատել կամ ապահովել երեխաների մասնակցությունը դասերին այս վտանգավոր պայմաններում։ Առաջ, երբ պատերազմ չկար, դպրոցը երկու հերթով էր աշխատում, որովհետև շենքը փոքր էր,- ասում է դպրոցի տնօրեն Ռասիմ Ալիևը, - Հիմա դպրոցում սովորող ընդամենը 100 երեխա ունենք»։

Համակարտության բոլոր կողմերում ԿԽՄԿ-ն ամրացրել է դպրոցի պատերն ու պատուհանները, որոնք, սակայն, ինտենսիվ գնդակոծությանը չեն դիմանա։Այդ պատճառով ԿԽՄԿ-ն դպրոցներին աջակցում է նաև ապահով սենյակների վերանորոգման և կահավորման հարցում, որտեղ երեխաները, ուսուցիչներն ու մոտակա տների բնակչությունը կարող են ժամանակավորապես ապաստանել, մինչև կրակահերթը վերջանա։

Այս բոլոր միջոցները ավելի ապահով և հասանելի են դարձնում դպրոցներն ու կրթությունը՝ անկախ շարունակվող հակամարտությունից։

ԿԱԴՐԱՑԱՆԿ

Վայր՝ տարբեր (Ադրբեջան, Հայաստան)
Տևողություն՝ 04:39 ր
Ձևաչափ՝ HD H264 .mov
ԿԽՄԿ համար՝ AV899N
Տեսանկարահանող՝ Անաստասիա Եֆիմովա
Տեսանկարահանման ամսաթիվ՝ մայիս-հունիս, 2018
Հեղինակային իրավունք՝ ԿԽՄԿ, հանրային հասանելիություն

00:00-00:05 ԿԽՄԿ պատերով պաշտպանված տուն,  գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
00:05-00:10 Փամփուշտի հետքեր պատի մեջ, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
00:10-00:13 Իսա Մուսաևը և իր կինը քայլում են իրենց բակում, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
00:13-00:18 Իսայի բակը, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
00:18-00:23 Ամառային խոհանոց՝ փամփուշտների հետքերով, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
00:23-00:28 Իսան և կինը իրենց բակում, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
00:28-00:42 ՏԵՍԱՀԱՏՎԱԾ Իսա Մուսաևը, 90 տ․ (ադրբեջաներեն)․
«Դռնից էի բռնվել. էնպիսի զգացողություն էր, կարծես ինձ վերուվար գցեին։ Բեկորի մի կտոր ազդրս մտավ, մյուսը տանիքին կպավ, ցածր թռչողները նրա ոտքերին դիպան»։
00:42-00:46 Իսայի բակը՝ ԿԽՄԿ պաշտպանիչ պատով, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
00:46-00:52 Իսան և կինը խոսում են ԿԽՄԿ տարածքային ներկայացուցչի հետ, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
00:52-00:55 Իսայի կնոջ հիվանդ ոտքերը, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
00:55-01:02 Իսան և կինը՝ սեղանի մոտ նստած, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
01:02-01:05 ԿԽՄԿ պաշտպանիչ պատը Իսայի բակում, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
01:05-01:22 ՏԵՍԱՀԱՏՎԱԾ Խուդավերդի Ռզաևը, ԿԽՄԿ Ադրբեջանում (ադրբեջաներեն)․
«ԿԽՄԿ-ն գնահատում է ռազմական դիրքերի տեսադաշտում գտնվող տների անվտանգության ռիսկերը և համապատասխան միջոցներ ձեռնարկում՝ բարձրացնելու ընտանիքների ապահովության մակարդակը»։

01:22-01:29 Ջրամբարի ձախ կողմում՝ ադրբեջանական գյուղը, աջ կողմում՝ հայկականը, Ադրբեջանի և Հայաստանի միջազգային սահման
01:29-01:34 Միշա Խուդավերդյանն իր բակում, գյուղ Բերքաբեր, Հայաստան
01:34-01:38 Միշայի կինն ընկույզ է կոտրում բակում, գյուղ Բերքաբեր, Հայաստան 01:38-01:44 Միշան քայլում է իր տան դիմաց, գյուղ Բերքաբեր, Հայաստան
01:44-01:48 Միշայի բակի հավաբնի հավերը, գյուղ Բերքաբեր, Հայաստան
01:48-01:54 Միշան ցույց է տալիս իր տան կառուցապատված պատուհանը, գյուղ Բերքաբեր, Հայաստան
01:54-02:04 Միշան ցույց է տալիս իր նկուղի պատուհանի մետաղական պաշտպանիչ շրջանակը, գյուղ Բերքաբեր, Հայաստան
02:04-02:18 ՏԵՍԱՀԱՏՎԱԾ Միշա Խուդավերդյան, 69 տարեկան (հայերեն)․
«Ստիպված․․․ էդ պատրոնները շատ դեպքերում էկել են․ պատուհանից էլ եմ հանել, տան մեջից էլ ենք հանել, և մենք նորմալ չենք կարողացել, ասենք, գոնե գիշերը քնենք»։
02:18-02:22 Միշան իր բակի ճոճանակին, գյուղ Բերքաբեր, Հայաստան
02:22-02:28 Փամփուշտների հետքերով շենքի մոտ խաղացող երեխաներ, գյուղ Վազաշեն, Հայաստան
02:28-02:34 ԿԽՄԿ պատով պաշտպանված խաղահրապարակ, գյուղ Վազաշեն, Հայաստան
02:34-02:38 ԿԽՄԿ պաշտպանիչ պատի հաստությունը, գյուղ Վազաշեն, Հայաստան
02:38-02:58 ՏԵՍԱՀԱՏՎԱԾ Արմեն Քարամյան, ԿԽՄԿ Հայաստանում (հայերեն)․
«Տավուշի սահմանամերձ բնակչության համար մենք ստեղծում ենք պասիվ պաշտպանական միջոցներ, այդ թվում՝ ապահով տարածքներ և պաշտպանիչ պատեր։ Մենք նաև կառուցապատում ենք մանկապարտեզների, դպրոցների և այլ հանրային շենքերի պատուհանները»։
02:58-03:04 Դպրոցի տնօրենը և ԿԽՄԿ տարածքային ներկայացուցիչը զննում են պաշտպանիչ դուռը, գյուղ Վազաշեն, Հայաստան
03:04-03:08 Դպրոցի շենքը՝ կառուցապատված պատուհաններով, գյուղ Վազաշեն, Հայաստան
03:08-03:12 Դպրոցի տնօրենը ցույց է տալիս փամփուշտների հետքերը պատուհանի մոտ, գյուղ Վազաշեն, Հայաստան
03:12-03:18 Դպրոցում քայլող աղջիկներ, գյուղ Վազաշեն, Հայաստան
03:18-03:36 Դպրոցում արվեստի դասերի կադրեր, գյուղ Վազաշեն, Հայաստան
03:36-03:45 ՏԵՍԱՀԱՏՎԱԾ Օլյա Դալլաքյան, Վազաշենի դպրոցի տնօրեն (հայերեն): «Մենք միայն այս մասնաշենքում օգտագործում ենք սպորտդահլիճը, այն էլ՝ այլընտրանք չունենալու պատճառով, որը շատ վտանգավոր է»:
03:45-04:00 Դպրոցի շենքի տուժած հատվածներ, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
04:00-04:08 Դասեր դպրոցում, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
04:08-04:23 ՏԵՍԱՀԱՏՎԱԾ Ռասիմ Ալիև, Ալիբեյլի դպրոցի տնօրեն (ադրբեջաներեն)․ «Շատ դժվար է աշխատել կամ ապահովել երեխաների մասնակցությունը դասերին այս վտանգավոր պայմաններում։ Առաջ, երբ պատերազմ չկար, դպրոցը երկու հերթով էր աշխատում, որովհետև շենքը փոքր էր»։
04:23-04:35 Երեխաները խաղում են դասամիջոցին, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան
04:35-04:39 Դպրոցի բակում՝ ԿԽՄԿ պաշտպանիչ պատի հետևում կանգնած աղջիկ, գյուղ Ալիբեյլի, Ադրբեջան


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց

Տվյալ բաժնի վերջին նյութերը