13/11/2018 14:24
Հունաստանում վթարվել է մեկ շարժիչով օդանավ
Հունաստանի հյուսիսում գտնվող Քսանթի քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել մեկ շարժիչով ինքնաթիռ, տուժած օդաչուն և ուղևորը Չեխիայի քաղաքացիներ են, գրում է xanthi2.gr տեղական հրատարակությունը:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օրվա երկրորդ կեսին Զիգոս օդանավակայանում:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ անհայտ պատճառներով օդաչուն կորցրել է կառավարումը և օդանավն ընկել է օդանավակայանի մոտակայքում:
Օդաչուն և ուղևորը վիրավորումներով հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: